Խադակ Գերմանիա / Բելգիա / Հոլանդիա 2006, 105min.
Պրոդ.` Հեյնո Դեկերտ, սց./ռեժ.` Պետեր Բրոզանս, Ջեսիկա Հոոփ Վուդվորթ, օպեր.` Ռիմվիդաս Լեյպուս, երաժշտ.` Ալտան Ուրագ, Դոմինիկ Լավալռե, Միշել Շյոփինգ, Քրիստիան Ֆենես, Ի. Ս. Բախ , նկ.` Ագի Արիունզայխեն Դաուախու, հնչ.` Պեպեյն Աբեն, մոնտ.` Նիկո Լյոնեն:
Դերերում. Բատզուլ Խայանխյարվա, Ցեցեգի Բյամբա, Դամչա Բանզար, Ցերենդարիզավ Դաշնյամ, Դուգարսուրեն Դագվադորջ, Ուրինտույա Էնխտայվան, Օտգոնտոգոս Նամսրայ, Գերելսուխ Օտգոն, Բաթ-Էրդենե Դամդինսուրեն, Բամաբասուրեն Թումուրբաթար, Բյամբացոգթ Դաշնյամ:
Մոնղոլիայի ցրտաշունչ տափաստաններում նկարահանված ֆիլմն էպիկական պատմություն է անում Բագիի` մի երիտասարդ քոչվորի մասին, որը հակադրվում է իր ճակատագրին, որպեսզի շաման դառնա: Անասունը համաճարակի զոհ է դառնում, և քոչվորները ստիպված տեղափոխվում են լքված հանքաարդյունաբերական քաղաքներ: Բագին փրկում է գեղեցկուհի ածխագող Զոլզայայի կյանքը. նրանք միասին պարզում են, որ համաճարակը "սարքվել է"` քոչվորությանը վերջ դնելու նպատակով: Դա մեծ շրջադարձի պատճառ է դառնում:
Մրցանակներ
Վենետիկի ՄԿՓ, 2006 (Լուիջի Դե Լաուրենտիսի մրցանակ):
| Բրոզանս, Պետեր Պետեր Բրոզանս
Աշխարհագրության և մշակութային մարդաբանություն է ուսանել: Որպես ուրբանիստական զարգացման փորձագետ` աշխատել է Էկվադորում: Ուսումնասիրել է ինքնասպանության համաճարակային ձևերը և նկարահանել "Ժամանակի ուղին" մրցանակակիր ֆիլմը: 1993-1999 թթ. հանդես է եկել որպես "Մոնղոլական եռերգության" (ՙՏափաստանների քաղաքը՚, "Շների պետություն՚, "Մոնղոլիայի պոետները՚) պրոդյուսեր և ռեժիսոր: Այս վավերագրական շարքը 23 մրցանակի է արժանացել:
Ֆիլմոգրաֆիա
Ժամանակի ուղին (1992), Տափաստանների քաղաքը (1993), Շների պետություն (1998), Մոնղոլիայի պոետները (1999), Խադակ (2006):
Վուդվորթ, Ջեսիքա Հոոփ Ջեսիքա Հոոփ Վուդվորթ
1971-ին Ավարտել է Փրինսթոնի համալսարանի իտալական գրականության բաժինը: 1994-ին ֆրանսիական հեռուստատեսության համար հետազոտող է աշխատել Փարիզում, Եվրոպական հեռուստատեսությունների և հանդեսների արտահաստիքային թղթակիցն ու վավերագրող-հետազոտող եղել Հոնկոնգում և Պեկինում: 1999-ին ստացել է Սթենֆորդի համալսարանի` վավերագրական կինոյի ռեժիսորի մագիստրոսի աստիճան և Մոնղոլիայում` նկարահանել իր առաջին վավերագրական ֆիլմը` "Ուրգայի երգը՚: Որպես համապրոդյուսեր
2001-ին Մարոկկոյում թողարկել է "Կույսի օրագրերը" վավերագրական ժապավենը:
Ֆիլմոգրաֆիա
ՙՈւրգայի երգը" (1999), "Խադակ" (2006):
|