Ղարաբաղյան հեքիաթ Հայաստան 2006, 16min.
Սց.` Հարություն Մանսուրյան, Սուսաննա Սաիյան, ռեժ./մոնտ.` Լևոն Քալանթար, օպեր.` Հակոբ Հովհաննիսյան, Սուրեն Գարաքյան, հնչ.` Կոնստանտին Գեոդակյան:
Ֆիլմը դարաբաղյան ֆենոմենի՝ Վանք գյուղի մասին է: Պատմիչն ավանակն է՝ 2006 թվականի իշավազքի չեմպիոնը: Նա հումորով ներկայացնում է տեղի կյանքն ու կոլորիտը:
| Քալանթար, Լևոն Լևոն Քալանթար
Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժինը: Աշխատել է Ա1+ անկախ հեռուստաընկերությունում, “Բարս Մեդիա” ստուդիայում և Հայաստանի Հանրային հեոուստաընկերությունում: 1997-ից Ինտերնյուսի ռեժիսորն է: Հարյուրավոր հեռուստահաղորդումների և տասնյակ ֆիլմերի, սոցիալական տեսահոլովակների հեղինակ և ռեժիսոր է: Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր միջազգային հեռուստամրցույթներում և արժանացել մրցանակների (Առաջին մրցանակ լավագույն ազգագրական ֆիլմի համար, Եվրասիական հեռուստաֆորում, 1998, Մրցանակ լավագույն հեռուստատեսային հետաքննության համար, “Վահագն” մրցանակաբաշխություն):
Ֆիլմացանկ
Բոլոր մարդիկ մի ժամանակ... (1998), Այր, բեն, գիմ (1999), Արտացոլանք (1999), Խաղաղության եւ պատերազմի միջև (2005), Կյանքը սահմանի վրա (2005), Տոմս մեկ ուղղությամբ (2006), Քաղաքացիությունը փախստական (2006), Այսպես է ճակատագիրը թակում դուռը (2006), Կյանքից քշվածները (2006), Ղարաբաղյան հեքիաթ (2006), Ողբերգության և հույսի միջև (2009), Վստահության գիծ (2009), Հաջողության կղզիներ (2009), Կովկասի ազգականուհին (2009):
|