Արմավենիների ստվերում. Իրաք Ավստրալիա 2005, 91min.
Պրոդ./սց./ռեժ./ օպեր./ մոնտ.` Ուեյն Քոուլզ Ջեյնես:
Մինչ աշխարհը բռնված է քարոզչական փոթորկով, Իրաքում ականատես ենք միանգամայն այլ իրողության: 2003-ի հունվարին ԱՄՆ-ի առաջնորդած առճակատման անխուսափելիությունն աճեց Բաղդադում: Նկարահանումները կատարվել են թշնամական գծերի թիկունքում` կյանքի կոչելով միակ վավերագրական ֆիլմը իրաքցիների կենսակերպի փոփոխությունների վերաբերյալ: Մենք հետևում ենք այս մարդկանց, երբ նախապատրաստվում է դաշնակիցների պատերազմը նրանց դեմ և շարունակում ենք լսել իրաքցիների պատմությունները, երբ նրանք դարձել էին ինքնաթիռ-արկերի և կառավարվող ռումբերի թիրախներ:
Մրցանակներ
"Անկախ ոգի" մրցանակ, ( IF-ի մրցանակներ, Ավստրալիա, 2005), Յամագատայի վաերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2005 (Հանդիսատեսի մրցանակ), Տիբուրոնի ՄԿՓ, 2006 ("Ոսկե գլան" մրցանակ):
| Քոուլզ-Ջեյնես, Ուեյն Ուեյն Քոուլզ-Ջեյնես
Ավարտել է Քուինսլենդի Արվեստի քոլեջի կինոբաժինը: Որպես պրոդյուսեր/ռեժիսոր աշխատել է ավստրալական հեռուստատեսության բարձր վարկանիշային դրամատիկական և վավերագրական ծրագրերում: "Արմավենիների ստվերում" ֆիլմը Սադամի կառավարման վերջին շաբաթներին նկարահանված միակ վավերագրական ժապավենն է: Քոուլզ-Ջեյնեսը մասնակցել է այլևայլ կինոփառատոների` ներառյալ Թուրքիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կանադայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում ու Իրանում և միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ եղել:
Ֆիլմոգրաֆիա
Հուսո քաղաքի սահմանին (1992), Բուգենվիլ. Մեր կղզին, մեր պայքարը (1998), Ծիածանի կյանքն ու վախճանը (2002), Արմավենիների ստվերում. Իրաք (2005):
|