Խնկարկում Հայաստան 2006, 95min.
Պրոդ.` Գեւորգ Գեւորգյան, սց.` Մարտին Հուրիխանյան, ռեժ.` Գագիկ Հարությունյան, օպեր.` Տիգրան Գալստյան, կոմպ.` Արա Գեւորգյան, հնչ.` Աննա Դրոժենկո, մոնտ.` Արմեն Ալավերդյան:
Դերերում. Միքայել Դովլաթյան, Օնիկ Սարգսյան, Հայկ Սարգսյան, Սուսաննա Բաղդասարյան:
“Խնկարկում” կինոնկարն անցած դարի 30-50-ականնների իրողությունների մասին է, ժամանակաշրջան, որ ժողովրդի հավաքական հիշողության մեջ խարանված է որպես ստալինյան բռնապետության տարիներ:
Ֆիլմի հերոսը Պողոս Սահակյանն է, մարդ, որն ընկերոջ քստմնելի մատնության արդյունքում, "ժողովրդի թշնամի” պիտակավորմամբ դատապարտվում է ազատազրկման` դրանից բխող անդառնալի հետևանքներով:
Պետության, վախի մեջ ապրող հասարակության, անգամ իր մերձավորների կողմից մերժված անհատի անզոր տառապանքների մասին է կինոնկարը, որն ի վերջո արդարաձվում է` այդ արդարության համար վճարելով չափազանց ծանր գին:
Կինոնկարը խնկարկում է անհատի պաշտամունքին զոհ գնացած միլիոնավոր անմեղ "մեղավորների՚ հիշատակին, հիշեցնում նրան, թե իրականում ինչ անգնահատելի արժեքներ են խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:
| Հարությունյան, Գագիկ Գագիկ Հարությունյան (ծն. 1967թ.)
1995թ.-ին ավարտել է Մանկավարժական ինստիտուտի գեղ.-ֆիլմ ռեժիսորական բաժինը:
Ֆիլմոգրաֆիա
Տեսուչը (1992), Հարաբերական անդորր (1995), Խաչքարեր (1996), Յարխուշտա (2004), Որոգայթ (2005):
|