Ներմուծում/Արտահանում Ավստրիա 2006, 135min.
Պրոդ./ռեժ` Ուլրիխ Զայդլ, սց.` Ուլրիխ Զայդլ, Վերոնիկա Ֆրանց, օպեր.` Էդ Լախման, Վոլֆգանգ Թալեր, նկ.` Անդրեաս Դոնհաուզեր, Ռենատե Մարտին, հնչ.` Էքեհարթ Բաումունգ, մոնտ.` Քրիստոֆ Շերթենլայբ:
Դերերում. Մարիա Հոֆշթեթեր, Պետրա Մորզե, Եկատերինա Ռակ, Նատալյա Բառանովա, Պաուլ Հոֆման, Մայքլ Թոմաս:
Երկու անհատի ճակատագիր, որ հակառակ ուղղությամբ են շարժվում: Ուկրաինացի բուժքույր Օլգան լքում է ընտանիքը` Արևմուտքում ավելի լավ կյանք գտնելու հույսով և ի վերջո` աշխատանքի անցնում ավստրիական ծերանոցում որպես հավաքարարուհի: Վիեննացի Պաուլը` անվտանգության ծառայության մի գործազուրկ պահապան, առավոտյան վեր կենալու պատճառ է փնտրում և խորթ հոր հետ ուղղվում է Արևելք` ի վերջո հայտնվելով Ուկրաինայում: Ճանապարհ ընկած երկու երիտասարդ մարդ, որ ծարավի են նոր կյանք սկսելու, բախվում են դաժան իրականությանը: Երկու պատմություն` երջանկությանն ու նյութական բարիքներին հետամուտ լինելու, սեռական կյանքի մութ կողմերի և մահվան մասին:
| Զայդլ, Ուլրիխ Ուլրիխ Զայդլ (ծն. 1952, Վիեննա)
Բավական ուշ է եկել կինո` Միխայել Գլավոգերի "Պատերազմ Վիեննայում" ֆիլմի (1989) սցենարի համահեղինակը դառնալով: Ապա կենտրոնացել է մարդու կյանքի ինտիմ կողմերը խռովիչ եղանակով պատկերող վավերագրական ֆիլմերի վրա, որոնք գրավել են քննադատների ու հանդիսատեսների ուշադրությունը միջազգային ասպարեզում: Մի քանի տարի նկարահանված նրա խաղարկային դեբյուտը` "Տապը", 2001-ին արժանացել է Վենետիկի ՄԿՓ-ի ժյուրի Հատուկ մեծ մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
… (1980), Պարահանդես (1982), … (1984), Լավ լուրեր. … (1990), Կորուստը նախատեսված է (1992), Վերջին իսկական տղամարդիկ (1994), Կենդանական սեր (1995), … (1996, հ/ֆ), Սրտակից ընկերը (1997, հ/ֆ), … (1998), Մոդելներ (1999), Տապ (2001), Երկրի վիճակը. Ավստրիայի մասին` յոթ գլխով (2002), Հիսուս, դու գիտես (2003), Եղբայրներ, «կեք ամուսնանանք (2006), Ներմուծում/Արտահանում (2006):
|