Հույս, հավատ, սեր Հայաստան 2006, 61min.
Սց./ռեժ./օպեր.` Արմեն Խաչատրյան, կոմպոզ.` Սիրանույշ Եղիազարըան, հնչ./ մոնտ.` Ռուզան Զաքարյան:
Երեք կանայք, երեք ճակատագրեր, երեք ճանապարհներ:
Երեք կերպարներ, իրենց ապրած և չապրած տարիներով, որտեղ լի են սերը և դավաճանությունը, ուրախությունը և թախիծը, միայնությունը և երջանկության զգացումը…
| Խաչատրյան, Արմեն Արմեն Խաչատրյան (ծն. 1961, Երևան)
1984-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր աշխատում է "Հայֆիլմ" և "Հայկ" կինոստուդիաներում: Մասնակցել է ավելի քան 40 ֆիլմի ստեղծմանը: Դասավանդում է, ստեղծագործական արվեստանոցներ ունի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Միջազգային կինոփառատոների մասնակից է և դափնեկիր:
Ֆիլմացանկ
Մարգրեթ Թետչեր, միայն 4 ժամ (1990), Հայաստանի Հանրապետություն (1994), Թափառող մենակյացը (1998), Սև լուսին (2001), Հեքիաթ թևավոր ձիու մասին (2002), Ձկների համաստեղության ներքո (2004), Հույս, հավատ, սեր (2006), Գրիգոր Գուրզադյան (2007), Ես ապրում եմ (2009)
|