Այս կանաչ, կարմիր աշխարհը Հայաստան 1975, 65min.
Սց.` Հ.Մաթեւոսյան, ռեժ` Յու.Երզնկjան, օպեր.` Ռ.Վաթինյան, նկ.` Մ.Ավետիսյան, Վ.Վարդանյան, կոմպոզ.` Է.Հովհաննիսյան, հնչ.` Յու.Սայադյան, մոնտ.` Ս.Վաթինյան, տնօրեն` Գ.Կարապետյան:
Դերերում. Մ.Ցխովրեբովա (Սոնա), Հ.Ազիզյան (Դիլան), Ս.Սարգսյան, Գ.Մանուկյան, Կ.Կարապետյան, Ս.Գրիգորյան:
Գեղջուկ սիրահարներ Դիլանի և Սոնայի ողբերգական սիրո պատմությունն է: Սոնային ամուսնացնում են համագյուղացի հարուստ տղայի հետ, որին նա չի սիրում:
| Երզնկյան, ՅուրիՅուրի Երզնկյան
Ծնվել է 1922-ին Թբիլիսիում, մահացել՝ 1996-ին Մոսկվայում, թաղված է Երևանում:
1934-1942 թթ. նկարիչ է եղել Երևանի պետական թատրոնում: 1940-1941 թթ. փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-1943 թթ. Երևանի "Սատիրայի պատուհանի" ռեժիսոր է եղել: 1943-ից աշխատել է "Հայֆիլմ" կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր: 1946-1947 թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց): 1948-1949 թթ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Մ. Ռոմմի արվեստանոց): 1952-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Ֆիլմոգրաֆիա
Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), Անասնաբույծների նվաճումները (1952), Հասցեատիրոջ նվաճումները (1955), Հովազաձորի գերիները (1956), Առաջին սիրո երգը (1958), Իմ ընկերոջ մասին (1958), Մեր թաղի ձայները (1960), Փառքի օղակներ (1962), Դժվար անցում (1964), Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ (1964), Ապրում էր մի մարդ (1968), Երգում է Ռոզի Արմենը (1968), Կամուրջներ մոռացության վրայով (1969), Խաթաբալա (1971), Հայակական որմնանկարներ (1972), Երկուսից մինչև ութը (1972), Այս կանաչ-կարմիր աշխարհը (1975), Դմիտրի Նալբանդյան. նկարիչ, քաղաքացի (1977), Սգավոր ձյունը (1978), Գոտեմարտ (1982), Ո՞ւր ես գնում զինվոր (1985), Հրաժեշտի յոթ նամակ (1987): |