VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ես Գայանեն եմ Թիֆլիսից

Ռուսաստան
2007, 6min.

Սց.` Կորա Ծերեթելի, ռեժ.` Լևոն Գրիգորյան, Կորա Ծերեթելի, օպեր.` Նոդար Պալիաշվիլի, մոնտ.` Բորիս Շեյնին, պրոդ.` Մարիա Սեմենցովա:

Թբիլիսցի նկարչուհի Գայանե Խաչատուրյանը մեր ժամանակակիցն է: Բայց նրա բոլոր գործերը նկարված են այն կոլորիտով, որով իր հայրենի քաղաքը հայտնի էր նախկինում, երբ դեռ Թիֆլիս էր կոչվում: Արվեստագետի հիշողությունն ու երևայակայությունը մեզ վերադարձնում են մի քաղաք, որտեղ մարդիկ ոչ թե քայլում էին, այլ` ճեմում, մի քաղաք, որ նման էր թատրոնի, երբ փողոցները ողողված էին տոնական ծեսերով: Ֆիլմը բովանդակում է Գայանե Խաչատուրյանի նվիրական խոհերը, դրվագները պատկերված են հին Թիֆլիսին բնորոշ ոճով ու մեղեդիներով և իհարկե` նկարչուհու յուրօրինակ գործերի վառ գույներով:

Ծերեթելի, Կորա

Կորա Ծերեթելի (1936, Թբիլիսի)
1956-ին ավարտել է Թբիլիսիի Օտար լեզուների ինստիտուտի անգլերենի բաժինը: Որպես կինոքննադատ համագործակցել է վրացական և ուսական թերթերի հետ: 1974-93 թթ. կինոյի պատմություն է դասավանդել Թբիլիսի Թատորնի և կինոյի ինստիտուոտւոմ: Գրել է ՙԿինոյի պատանեկությունը՚, ՙՆիկոլայ Շենգելայա՚ և այլ գրքեր: Հեղինակել է ՙԱրաբեսկ Փիրոսմանիի թեմաներով՚ եւ ՙԵս Սերգեյ Փարաջանովն եմ՚ սցենարները:

Գրիգորյան, Լևոն

Լևոն Գրիգորյան (ծն. 1942, Երևան)
1965-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը: Աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր ՙՀայֆիլմում՚: 1970-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական դասընթացը: Կինոյի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է (այդ թվում` Սերգեյ Փարաջանովի և Արմեն Ջիգարխանյանի մասին):

Ֆիլմոգրաֆիա
Երկիր հայրենի (1969), Սոլո (1970), Քանի այրվում ենք ազատությամբ (1970), Մեհրաբի աղբյուրները (1972), Իմ սիրտը լեռներում է (1975), Եվ այնժամ դու ետ կգաս... (1976), Աստղային ամառ (1978), Ձնծաղիկներ և էդելվեյսներ (1981), Կարմիր ճշմարտություն (1983), Մենք նորից կհանդիպենք (1984), Արամ Խաչատրյան (1988), Իմ հին բարեկամը (1988), Արմեն Ջիգարխանյան (1989), Ողբերգության դասերը (1990), Օրփեոսն իջնում է դժոխք (2004), Հիշողություններ "Սայաթ-Նովայի" մասին (2006), Ես Գայանեն եմ Թիֆլիսից (2007):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation