VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Թշնամիները

Հայաստան
2007, 27min.

Պրոդ./սց./ռեժ.` Դավիթ Մաթևոսյան, օպեր.` Աշոտ Մկրտչյան, երաժշտութ.` Շաղիկ Մաթևոսյան, Վահագն Պապայան, արտադ. տն.` Աշոտ Մխիթարյան, հնչ.` Վահան Բակունց, մոնտ.` Աշոտ Մկրտչյան, Աշոտ Մխիթարյան, Զառա Այվազյան:
Դերերում. Աշոտ Ադամյան, Էդգար Մինասյան, Անի Մաթևոսյան:

XX-րդ դար, 90-ականների կեսեր: Հարավային Կովկասում մի տեղ...
…Թշնամիների երկու ջոկատ` ադրբեջանական և հայկական, շարժվում են դեպի ավիրված և հրդեհված մի գյուղ: Օհանը հայերից մեկն է` 20-ամյա մի երիտասարդ: Նրա շարժուձևերից և հայացքներից պարզ է, որ նա պատերազմում նորեկ չէ: Ադրբեջանցի զինվորների մեջ կարելի է տեսնել Յուսու‎‎ֆին: Նա փորձառու ամրակազմ 50-ամյա մարդ է` հոգնած տեսքով, հստակ շարժուձեւով:
Երկու կողմի համար էլ գյուղը մի չեզոք տարածք է` հարմար անցնելու թշնամու թիկունքը գիշերը և իրականացնելու մարտական ծրագիրը. նրանք ոչինչ չգիտեն թշնամու մոտենալու մասին…

Մաթևոսյան, Դավիթ

Դավիթ Մաթևոսյան (ծն. 1966)
Ավարտել է Երևանի պետ. համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1988–ից որոշ ընդհատումներով մեդիայում ու կինոյում է։ Աշխատել և համագործակցել է վավերագրական, խաղարկային ֆիլմերի, հեռուստատեսային նախագծերի ու տեսահոլովակների ստեղծման վրա։ Պրդյուսերը և ռեժիսորն է ”Երկուսը” վավերագրական ֆիլմի, ”Պոլիֆոն” և ”Մարդկանց մոլորակը” հոլովաշարերի, ”Ֆիլմը այսպե՛ս ստեղծվեց” հաղորդաշարի։ 2007–ին ավարտել է ”Թշնամիները” կառճամետրաժ խաղարկային ֆիլմը։

Ֆիլմոգրաֆիա
”Երկուսը” (1991), ”Անկախություն” (1992), ”Պոլիֆոն”, ”Սինեմատոգրա‎ֆ”, ”Շեմին” (2000 - 2003), ”Մարդկանց մոլորակը” (2003):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation