VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Մի վախեցիր

Հայաստան
2007, 141min.

Պրոդ.` Հրաչ Քեշիշյան, սց.` Լեւոն Գալստյան, Գնել Նալբանդյան, Արամ Շահբազյան, ռեժ.` Արամ Շահբազյան, օպեր.` Մկրտիչ Մալխասյան, կոմպ.` Հայկո, մոնտ.` Արման Մարության:
Դերերում. Խորեն Լեւոնյան, Լուսինե Թովմասյան, Արտաշես Ալեքսանյան, Շանթ Հովհաննիսյան, Արթուր Գալոյան:

Աղջիկներ ու ռեստորաննոր, շքեղ մեքենա, հաշիշ և ախպեր-ընկերներ. սա է նախկին կուսակցական պաշտոնյանի որդու` Արման Արամյանի կյանքը... Այս ամենի հետ մեծ ու իրեղեն մի սեր: Մարի... Նա միակն ու լուսավորն է Արմանի կյանքում:
... Փախուստ հետախուզումից, ակամա կամավորական հայկական ջոկատում, պատերազմ: Կյանքի և մահվան սահմանագծին` երես առած, բայց համարձակ երևանցի պատանին դառնում է խոհեմ ու քաջ մարտիկ...
Վերադարձ Երևան...
Նորից կենաց ու մահու բախում այս անգամ արդեն այն Երևանում, որն արդեն իրենը չէր: Սեր, որ պիտի սպասի...
... Եվ դարձյալ դեպի ռազմի դաշտ: Մարտական գործողությունների աշնանային կամպանիայի բախտը որոշվելու է հենց այս ճակատամարտում...

Շահբազյան, Արամ

Արամ Շահբազյան (ծն. 1971, Կոտայքի մարզ)
1994-ին ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1996-1997 թվականներին սովորել է Փարիզի LA FEMIS ազգային կինոդպրոցում որպես կինոռեժիսոր: Որպես ռեժիսոր աշխատել է բազմաթիվ հեռուստաընկերություններում, եղել է "ԱՐ՚ հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, աշխատել է որպես ռեժիսոր Հայկական Ազգային Հեռուստաընկերությունում, որպես ռեժիսորի օգնական աշխատել է "ՀԱՅՖԻԼՄ՚ կինոստուդիայում, բազմաթիվ վավերագրական ու կարճամետրաժ ‎ֆիլմերի ռեժիսոր է: Ներկայումս աշխատում է "Շողակաթ՚ հեռուստաընկերությունում` նկարահանելով "Մոլորակի անկյուն՚ եւ "Գյուղական կյանք՚ վավերագրական ‎ֆիլմաշարը: Նրա վերջին աշխատանքը` "Ակներ՚ կարճամետրաժ ‎ֆիլմը 2005 թ-ի Մոսկովյան միջազգային XXVII կինոփառատոնում ընտրվել է ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ բաժնում: Նա երկու անգամ ստացել է "Լավագույն ռեժիսոր՚ մրցանակը "ԵՍ ԵՄ՚ հայկական միջազգային երիտասարդական կինոփառատոնում 2004 եւ 2005 թվականներին: Նրա ներկայիս նախագիծը, որն իրականացվում է Art-Film ՍՊԸ-ի հետ համատեղ, "Ապոն կանչեց՚ կարճամետրաճ ֆիլմն է "Պար տեսախցիկի հետ՚ ժանրում:


Ֆիլմոգրաֆիա
Հաշվետվություն ընթրիքի ժամանակ - FEMIS (1997թ), Լավաշ - Ազգային հեռուստատեսություն (1998թ), "Ներսը և դուրսը՚ - Հեռուստաֆիլմերի Երևան ստուդիա (1999թ), Աղապատանք (2000թ), Ջավախք, մոռացված հայրենիք՚ (2000թ), Որդան կարմիր (Էսքիզ ստուդիա) (2002թ), "Քյարիզ՚ - Շվեցարական զարգացման գրասենյակ (2005թ), Ապոն կանչեց (2006թ):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation