Ճակատագիր Թուրքիա / Հունաստան 2006, 103min.
Պրոդ.` Լիլեթ Բոտասի, Զեքի Դեմիրքուբուզ, ռեժ./օպեր./սց./մոնտ.` Զեքի Դեմիրքուբուզ, կոմպոզ.` Էդվարդ Արտեմև, նկ.` Գունեշ Չոբան, հնչ.` Իսմայիլ Կարադաշ, Յիորգոս Միկրոյաննակիս:
Դերերում. Վիլդան Աթասևեր, Ուֆուք Բայրաքթար, Էնգին Աքյուրեք, Մուջ Ուլուսոյ, Մուստաֆա Ուզունյըլմազ, Օզան Բիլեն:
Բեքիրը սիրահարված է Ուգուրին, որը սիրում է Զագորին, որն էլ, իր հերթին, հանցագործությունների սերունի: Զագորը նոր է բանտից դուրս եկել: Ամառային տոթ ու հեղձուցիչ մի գիշեր, երբ մեկը մյուսին հաջորդում են դժբախտ պատահարներ, Զագորը մարդ է սպանում: Այդ նույն գիշեր անհետանում է նաև Ուգուրը: Բեքիրն ամուսնանում է ու նոր կյանք սկսում: Սակայն երբ Զագորն Իզմիրում երկու ոստիկան է սպանում և բռնվում, Բեքիրն սկսում է Ուգուրի հետևից թափառել էժանագին գիշերային ակումբներով, երրորդ կարգի հյուրանոցային համարներով, կասկածելի երեկույթներով: Նա բարոյալքված է, ինքնասիրությունը` խոցված, բայց նրա համար միևնույնն է: Ուգուրը Զագորի հետևից գնում է քաղաքից քաղաք, բանտից բանտ, իսկ Բեքիրն ամենուր Ուգուրին է հետևում հավատարիմ շան պես: Մինչ ամեն ինչ հալվում է մի զույգ աչքերի ու գեղեցիկ դեմքի համար, սերն ուժգնանում է ձեռքի ափին հանգցված սիգարետի, ցավի, չքավորության, արցունքների ու անբարոյականության հետ: Ընտանիքները պառակտված են, երեխաները որբ են մեծանում, բայց անմեղությունը, այնուամենայնիվ, երբեք չի կորչում:
Մրցանակներ
Անթալիայի "Ոսկե նարինջ" թուրքական ազգային ԿՓ (Լավագույն կինոնկար, Երիտասարդ տաղանդի համար սահմանված հատուկ մրցանակ), Նյունբերգի Թուրքագերմանական ԿՓ (Լավագույն կինոնկար), Ստամբուլի ՄԿՓ (Լավագույն թուրքական կինոնկար, լավագույն դերասան, FIPRESCI-ի մրցանակ), Անկարայի ԿՓ (Լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն դերասան):
| Դեմիրքուբուզ, Զեքի Զեքի Դեմիրքուբուզ (ծնվ.`1964, Իսպարտա)
Ավարտել է Ստամբուլի համալսարանի ինֆորմատիկայի բաժինը: Կարիերան սկսել է որպես ռեժիսոր Զեքի Օքթենի ասիստենտ: Նրա առաջին` "C բլոկ" ֆիլմին հաջորդեցին "Անմեղությունը" և "Երրորդ էջը՚:
Ֆիլմոգրաֆիա
C բլոկը (1994), Անմեղություն (1997), Երրորդ էջը (1999), Բախտ (2001), Խոստովանություն (2001), Սպասասենյակը (2003):
|