Հատելով սահմանը Մեծ Բրիտանիա 2006, 90min.
Պրոդ./սց./ռեժ./ ` Դանիել Գորդոն, օպեր.` Նիք Բենեթ, կոմպոզ.` Քրեյգ Արմսթրոնգ, Սիսթեր Բլիս, Հիթեր Ֆենոթի, հնչ.` Սթիվ Հեյվուդ, մոնտ.` Փիթեր Հադոն:
1962-ին Հարավային Կորեա ուղարկված մի ամերիկացի խաղաղապահ զինվոր, լքելով իր ստորաբաժանումը, անցավ աշխարհի ամենաամրացված շրջանով և հանձնվեց թշնամուն` Հյուսիսային Կորեայի կոմունիստական պետությանը: Նա դարձավ հյուսիսկորեական քարոզչական մեքենայի ամենացանկալի աստղը և փառքի հասավ` կինոյում չարամիտ ամերիկացու հատկորոշ դեր խաղալով: Նրա ամենաօրյա գործածության լեզուն կորեերենն է: Երեք որդի ունի երկու կնոջից և Հյուսիսային Կորեայում արդեն կրկնակի երկար է ապրել, քան Ամերիկայում: Մի ժամանակ չորս ամերիկացիներ էին բնակվում Հյուսիսային Կորեայում, իսկ այժմ միայն մեկն է մնացել: 44 տարի անց Հյուսիսային Կորեա անցած վերջին ամերիկացի փախստակի` ընկեր Ջոյի պատմությունը ներկայացվում է առաջին անգամ:
| Գորդոն, Դանիել Դանիել Գորդոն
Մեծացել է որպես "Sheffield Wednesday՚-ի երկրպագու և իր սիրելի ֆուտբոլային ակումբի մասին երկու գիրք գրելուց հետո կինոկարիերան սկսել է Sky Sports and Chryslis TV-ում: Առաջին խաղարկային ֆիլմը` "Նրանց կյանքի խաղը՚, սկսնակ ռեժիսորին և պրոդյուսերին տարավ Հյուսիսային Կորեա` 1966-ի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցած թիմի անդամերին գտնելու: Գորդոնը հիմնեց նաև սեփական ընկերությունը` "VeryMuchSo՚-ն, այդ ֆիլմն ստեղծելու համար, որը միջազգային ճանաչման արժանացավ` նրան բերելով Մեծ Բրիտանիայի Արքայական հեռուստատեսային ընկերության մրցանակը` լավագույն սպորտային վավերագրական կինոնկարի համար:
Ֆիլմոգրաֆիա
Նրանց կյանքի խաղը (2002), Լայն անկյուն ("Մտայնություն" նովելը, 2003), Մտայնություն (2004), Հատելով սահմանը (2006):
|