Սառը ցնցուղներ Ֆրանսիա 2005, 102min.
Պրոդ.` Պասկալ Կոշետյո, Սեբաստիեն Լըմերսյե, սց,` Անտոնի Կորդյե, Ժյուլի Պեյր, ռեժ.` Անտոնի Կորդյե, օպեր.` Նիկոլա Գորեն, կոմպոզ.` Նիկոլա Լըմերսյե, նկ.` Ֆրանսուա Ժիրար, հնչ.` Պիեռ Տյուկա, մոնտ.` Էմանյուել Կաստրո:
Դերերում. Ժոան Լիբերո, Սալոմե Ստևընեն, Ֆլորանս Տոմասեն, Ժան-Ֆիլիպ Էկոֆեյ, Կլեր Նըբու, Օրելիեն Ռըկուեն, Պիեռ Պերյե, Կամիլ Ժապի, Դընի Ֆալգու, Մագալի Ուոշ:
Ֆիլմի հերոսները դեռահասներ են, մի գեղեցիկ աղջիկ` Վանեսան, և երկու պատանիներ` Միքայել և Կլեմանը, մեկը` հարուստ, մյուսը`աղքատ: Միքայելը ձյուդոյի սիրահար է և դատապարտված սիրեցյալ, իսկ նրա ծնողները վստահ են, թե երկինքը մի օր փլվելու է գլխներին, և երկուսն էլ պիտի կարողանան փրկվել: Սև հումոր, դառը զվարճանք, սրտաճմլիկ ու ճշմարտացի պատմություն, տրագիկոմեդիա երջանկության և անախորժությունների, սեքսի, ճակատագրի և աղետի մասին:
Մրցանակներ
"Լուի Դելյուկ" մրցանակ, 2005 (Լավագույն առաջին ֆիլմ), "Լյումիեր" մրցանակ, 2006 (Ամենախոստումնալից երիտասարդ դերասան), Թայպեյի ՄԿՓ, 2006 (Նոր տեղանդների միջազգային մրցույթի Մեծ մրցանակ):
| Կորդյե, Անտոնի Անտոնի Կորդյե.(ծն. 1971, Փարիզ)
Ավարտել է FEMIS-ը (Լսատեսողական և կինեմատոգրաֆիական մասնագիտությունների բարձրագույն ազգային սպրոց): Առաջին ռեժիսորական աշխատանքը` "Գեղեցիկ, ինչպես բեռնատարը" վավերագրական ֆիլմը, որ պատմում է Կորդյե ընտանիքի անդամների ճակատագրի մասին, արժանացել է Կլերմոն-Ֆեռանի կարճամետրաժ ֆիլմերի ՄԿՓ-ի հատուկ մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
Գեղեցիկ, ինչպես բեռնատարը (1999), Սովորական կյանք (2001), Սառը ցնցուղներ (2005):
|