VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Եղանակներ

Թուրքիա / Ֆրանսիա
2006, 101min.

Սց./ռեժ.` Նուրի Բըլգե Ջեյլան, օպեր.` Գյոխան Թըրյաքի, հնչ.` Իսմայըլ Կարադաշ, մոնտ.` Նուրի Բըլգե Ջեյլան, Այհան Էրգյուրսել, պրոդ.` Զեյնեպ Օզբաթուր:
Դերերում. Էբրու Սեյլան, Նուրի Բըլգե Ջեյլան, Նազան Քըրըլմըս, Մեհմեթ Էրյըլմազ:

Մարդը պարզ պատճառներով ստեղծվել է երջանիկ լինելու և էլ ավելի պարզ պատճառներով` դժբախտ լինելու համար, ինչպես որ ծնվել է պարզ պատճառներով և մեռնում է էլ ավելի պարզ պատճառներով: Իզան և Բահարը միայնակ արարածներ են, որոնք տանջվում են իրենց ներաշխարհի հարափոփոխ եղանակից` երջանկությանը հետամուտ, մինչ երջանկությունը երես է թեքել նրանցից:

Մրցանակներ
Կաննի ՄԿՓ, 2006 (FIPRESCI-ի մրցանակ), Անթալիայի ԿՓ, 2006 (Լավագույն ռեժիսորական աշխատանքի, Կնոջ երկրորդական դերակատարման, մոնտաժի, հնչյունային ձևավորման, ժապավենի մշակման մրցանակներ), Հյուսիսային ԿՓ, Նորվեգիա, 2006 (FIPRESCI-ի մրցանակ, Օսլոյի կինոմրցանակ), Համաշխարհային ԿՓ, Թաիլանդ, 2006 (Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակ), Բաստիայի ԿՓ, Կորսիկա, 2006 (Ժյուրիի հատուկ մրցանակ), "Սև գիշեր" կինոփառատոն, Էստոնիա, 2006 (Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակ, "Դոն կիխոտ" մրցանակ), Ստամբուլի կինոփառատոն, 2007 (Լավագույն կինոնկարի, Հանդիսատեսի մրցանակ):

Ջեյլան, Նուրի Բըլգե

Նուրի Բըլգե Ջեյլան (ծն. 1959, Ստամբուլ)
Ռեժիսոր և լուսանկարիչ: Ստամբուլի Բոսֆորի համալսարանի էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի բաժինն ավարտելուց հետո երկու տարի կինոռեժիսուրա է սովորել Ստամբուլի Մըմար Սընան համալսարանում: 2003-ին նրա «Օտարում» ֆիլմը շահել է Կաննի ՄԿՓ-ի ժյուրիի Մեծ մրցանակը և տղամարդու լավագույն դերակատարման մրցանակ բերել ֆիլմում նկարահանված Մուզաֆեր Օզդեմըրին ու Էմին Թոփաքին: 2004-ին Ջեյլանը որպես Տարվա օտարերկրացի կինեմատոգրաֆիստ Կաննի փառատոնում աժանացել է Ֆրանսիայի մշակութային մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա

Բոժոժ (1995, կ/մ), Փոքրիկ քաղաքը (1997), Մայիսյան ամպեր (1999), Օտարում (2002), Եղանակներ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema margaret_mid The European Cultural Foundation