Մաքուր Կանադա / Ֆրանսիա / Մեծ Բրիտանիա 2004, 111min.
Պրոդ.` Էդուար Ուեյլ, Քսավյե Ջանոլի, Նիվ Ֆիշման, Քսավյե Մարշան, սց./ռեժ.` Օլիվյե Ասայաս, օպեր.` Էրիկ Գոթյե, կոմպոզ.` Բրայան Ինո, Դեյվիդ Ռոբաք, Թրիքի, նկ.` Ուիլյամ Ֆլեմինգ, Ֆրանսուա-Ռընո Լաբարթ, հնչ.` Բիլ Ֆլին, մոնտ.` Լյուկ Բարնյե:
Դերերում. Մեգի Չուն, Նիք Նոլթի, Բեատրիս Դալ, Ժաննա Բալիբար, Դոն Մաքքելար, Մարթա Հենրի, Ջեյմս Ջոնսթոն, Ջեյմս Դենիս, Ռեմի Մարտեն:
Ֆիլմը պատմում է մի կնոջ ճակատագրի և ներքին այն անբացատրելի հավասարակշռության մասին, որը ճակատագրին և հանգամանքներին հակառակ` երիտասարդ կնոջը մղում է դեպի կյանք: Սա ուրույն խորհրդածություն է նաև ռոքի աշխարհի, դրա օրենքների և այն անսահման ազդեցության մասին, որ մի ամբողջ սերնդի, նրա երազների և անկումների պատմությունն է: Էմիլին և ամուսինը` Լին, նախկինում հռչակավոր լեգենդար ռոք երգիչներ են եղել: Լիի մահից հետո, որ վրա է հասել թմրադեղի մեծ չափաքանակից, Էմիլին հայտնվում է բանտում: Բանտից դուրս գալուց հետո նրա միակ նպատակն է գտնել որդուն, որ հանձնված է Լիի ծնողների խնամքին: Բայց, նախ և առաջ, Էմիլին պիտի ազատվի անցյալի և սեփական անձի շուրջը պտտվող լեգենդի ստվերներից:
Մրցանակներ
Կաննի ՄԿՓ, 2004 (Լավագույն դերասանուհի, Մեծ տեխնիկական մրցանակ):
| Ասայաս, Օլիվյե Օլիվյե Ասայաս (ծն. 1955, Փարիզ)
Նշանավոր սցենարիստ Ժակ Ռեմիի որդին է: Ավարտել է Գեղարվեստի ֆրանսիական ազգային դպրոցը (Փարիզ): Աշխատակցել է "Կայե դյու սինեմա" հանդեսին: 1990-ին լույս է ընծայել "Զրույց Բերգմանի հետ" գիրքը: "Կայե՚-ի համար աշխատելիս էսսեներ է գրել իր սիրած եվրոպացի կինոռեժիսորների` Ռոբեր Բրեսոնի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու մասին և ընդարձակ ուսումնասիրություններ հրապարակել ամերիկյան սարսափի ֆիլմերի և հոնկոնգյան կինոյի մասին (վերջինս լույս է տեսել շատ ավելի վաղ, քան հոնկոնգյան կինոն նորաձև կդառնար արևմտյան հանդիսատեսների և քննադատերի շրջանում): Մասնակցել է Անդրե Տեշինեի երկու ֆիլմերի` "Ժամադրության" և "Հանցանքի վայրի" սցենարների ստեղծմանը: Մի քանի կարճամետրաժներ է նկարահանել նախքան 1986-ին ասպարեզ կհաներ իր առաջին խաղարկային աշխատանքը` "Խառնաշոթը՚: Թեև Ասայասի ֆիլմերը ֆրանսիացի քննադատերի և միջազգային փառատոների համակրանքն էին վայելում, նրա անունը փատորեն անծանոթ էր անգլիախոս երկրներում մինչև 1996-ին ասպարեզ եկած "Իրմա Վեպը՚, որը սիրո տուրք է թե Լուի Ֆյոյադին, թե հոնկոնգյան կինոյին: Դեռևս հավատարիմ քննադատի իր արմատներին` 1997-ին վավերագրական ֆիլմ է նկարահանել թայվանցի կինոռեժիսոր Հոու Սյաո-սիենի մասին:
Ֆիլմոգրաֆիա
Հեղինակային իրավունք (1979), Ուղղանկյուն. Ժակնոյի երկու երգը (1980), Տոկիոյում անավարտ թողածը (1982), Ուինսթոն Տոնը ստուդիայում (1984), Խառնաշփոթ (1986), Ձմռան զավակը (1989), Փարիզն արթնանում է (1991), Նոր կյանք (1993), Սառը ջուր (1994), Նրանց տարիքի բոլոր տղաներն ու աղջիկները (ՙՍպիտակ էջը" նովելը, հ/ֆ, 1994), Իրմա Վեպ (1996), Մեր ժամանակի կինոն (ՙՀոու Սյան-սիենի դիմանակարը" նովելը, 1997), Օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին (1998), Սրտառուչ ճակատագրեր (2000), Դև սիրեցյալը (2002), Մաս-մաքուր (2004), "Փարիզ, ես քեզ սիրում եմ (ՙԱնֆան Ռուժ թաղամաս" նովելը, 2006), Աղմուկ (2006), Փակ դարպաս (2007), Ամեն մեկին` իր կինոն (ՙՍաստկացում" նովելը, 2007):
|