Զրուցիր, միշտ զրուցիր Ֆրանսիա 2004, 87min.
Պրոդ.` Ժաննա Լաբրյուն, Լորան Պետեն, Միշել Պետեն, սց.` Ռիշար Դըբյուին, Ժաննա Լաբրյուն, ռեժ.` Ժաննա Լաբրյուն, օպեր.` Քրիստոֆ Փոլոք, կոմպոզ.` Բրյունո Ֆոնտեն, նկ.` Գաբրիել Կասկարինո, Ֆրեդերիկ Յուրպո, հնչ.` Էրիկ Դըվյուլդեր, մոնտ.` Անյա Լյուդքե:
Դերերում. Վիկտորյա Աբրիլ, Ժան-Պիեռ Դարուսեն, Սիլվի Տեստյուդ, Դիդյե Բեզաս, Կլոդ Պեռոն, Ռիշար Դըբյուին, Բրյունո Ֆոնտեն:
Ֆիլմը եզրափակում է մի եռերգություն, որ ռեժիսորն ինքը բնորոշում է որպես ֆանտազիա: Երեք ֆիլմերում էլ (ՙՎաղն ավելի լավ կլինի", "Ծաղկեփունջ է", "Միշտ խոսիր") սյուժեն սկիզբ է առնում աննշան թվացող բանից, օրինակ, ծաղկեփնջից կամ զգեստապահարանից, որոնք, անսպասելիոնեն հայտնվելով իրադարձությունների կենտրոնում, ի ցույց են դնում հասարակության, սոցիալական կաղապարների և հարաբերությունների ամբողջ անհեթեթությունը: Ժասենթը փորձում է ազատվել իր խոհանոցում վխտացող միջատներից: Պարզվում է, որ սա շատ ավելի բարդ էկզիստենցիալ իրավիճակ է, քան թվում է առաջին հայացքից: Ֆիլմը մարդկային փոխհարաբերությունների և վստահության մասին է:
| Լաբրյուն, Ժաննա Ժաննա Լաբրյուն (ծն. 1950, Բերի Բուի, Շեր, Ֆրանսիա)
Կինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ: Ուսանել է գրականություն, կիրառական արվեստներ, փիլիսոփայություն: Մուտք գործելով կինո` սկզբնական շրջանում աշխատել է որպես հեռուստառեժիսոր:
Ֆիլմոգրաֆիա
Ավազ և արյուն (1988), Մասնավոր նամակագրություն հասարակական վայրում (1988), Անաղմուկ (1992), Եթե քեզ սիրում եմ, զգույշ մնա (1998), Վաղն ավելի լավ կլինի (2000), Ծաղկեփունջ է (2002), Միշտ խոսիր (2004):
|