VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Կան Տունիս

Իսպանիա
2006, 86min.

Պրոդ.` Պեդրո Կոստա, սց./ռեժ.` Խոսե Գոնսալես Մորանդի, Պակո Տոլեդո, օպեր.` Պակո Տոլեդո, կոմպոզ.` Մարտիրես դել Կոմպաս, հնչ.` Խոսե Գոնսալես Մորանդի, Դավիդ Ռոդրիգես, մոնտ.` Բասթեր Ֆրանկո, Ֆեռնանդո Պարդո, Արմանդ Պոնտուս:

Խուանն իր ութ եղբայրների, քույրերի և տասնյակ զարմիկների հետ ապրում է Կան Տունիսում: Մայրը բանտում է, և հայրը ջանում է ուժերի ներածին չափ հոգալ ընտանիքի ապրուստը: Կան Տունիսը Բարսելոնի խղճուկ արվարձանն է: 1980-ականներից սա այն վայրն է, որտեղ թմրամոլները գալիս են իրենց ավարը հայթայթելու: Տեղական իշխանությունները որոշել են քանդել ամբողջ թաղամասը: Արվարձանն արդեն սկսել է ավերվել. շրջակայքի մի մասն փլատակների մեջ է: Կան Տունիսը կատարյալ խառնաշփոթում հայտնված թաղամասի անկեղծ ու դառը պատկերն է: Ինչպե±ս պիտի այս մարդիկ երբևէ ի վիճակի լինեն վերաբնակվելու Բարսելոնի ավելի լավ շրջանում:

Մրցանակներ
Մալագայի կինոփառատոն (Ժյուրիի հատուկ մրցանակ), Մադրիդի վավերագրական կինոյի փառատոն (Լավագուն վավերագրական ֆիլմի մրցանակ), Իսպանացի ռեժիսորների առաջին աշխատանքների Ռեկ փառատոն, Տարրագոնա (Լավագույն կինոնկարի մրցանակ):

Մորանդի, Խոսե Գոնսալես

Խոսե Գոնսալես Մորանդի (ծն. 1974, Ռոսարիո, Արգենտինա )
1977-ից ապրում է Բարսելոնում: Կինոարվեստ է ուսանել Բուենոս Այրեսում և Բարսելոնում: 2003-ին Էվա Սերատսի հետ հինել է "Fotoleve Productora" ընկերությունը` արտադրելով տեսաաշխատանքներ, որոնք ցուցադրվել են արվեստի և լուսանկարների միջազգային փառատոներում: 2004 և 2005 թթ. մասնակցել է Խոակիմ Խորդայի "20 տարին ոչինչ է" և "Հայելու մյուս կողմում" ֆիլմերի ստեղծմանը: Այժմ աշխատում է իր երրորդ լիամետրաժ վավերագրական կինոնկարի վրա, որը Պակիստանի Լահոր քաղաքի Բասանտ փառատոնի մասին է:

Ֆիլմոգրաֆիա
Տրոլ (2005), Կան Տունիս (2006):

Տոլեդո, Պակո

Պակո Տոլեդո (ծն. 1967, Սանտիագո, Չիլի)
Սովորել է Սանտիագոյի Արսիս ինստիտուտում, Վալպառաիսոյի Ֆեդերիկո Սանտա Մարիա համալսարանում, ինչպես նաև Կուբայի Սան Անտոնիո դե լոս Բանյոսի կինոյի ու հեռուստատեսության դպրոցում: Ավելի քան 15 տարի օպերատորի օգնական է եղել չիլիական կինոգովազդում և տարբեր միջազգային լսատեսողոկան քարոզարշավներում: Որպես գլխավոր և երկրորդ օպերատոր աշխատել է հեռուստատեսությունում, տեսահոլովակների, կարճամետրաժ և լիամետրաժ, վավերագրական ու խաղարկային ժապավենների վրա: Այժմ որպես ռեժիսոր և երկրորդ օպերատոր վավերագրական ֆիլմ է նկարահանում չիլիացի գրող Ռոբերտո Բոլանյոյի մասին, որպես պրոդյուսեր և երկրորդ օպերատոր` "Մարդ խեցի" վավերագրական կինոնկարը և որպես պրոդյուսեր` "Երջանիկ լինելու 199 պատվիրան" իսպանա-չիլիական լիամետրաժ խաղարկային ֆիլմը:

Ֆիլմոգրաֆիա
Դպրոցականները շարւնակում են սիրել իրար (2000), Կան Տունիս (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation