VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Փողային նվագախմբերը

Ռումինիա
2007, 52min.

Սց./ռեժ./պրոդ.` Կոռնել Գեորգիտա, օպեր.` Նիկու Միհալի, Ջանի Օպրինա, Ջո Բալինտ, Տուդոր Միրչա, հնչ.` Վիորել Գիոչել, Կոստել Բուտեյկա, մոնտ.` Նատալի Մուժնո:

Անցյալ դարի սկզբին ռումինացի գեղջուկները քաղաք գալիս հայտնաբերեցին զինվորական նվագախմբերի հանդիսավոր երաժշտութունը: Նրանք այնքան էին տպավորված դրանից, որ ցանկացան իրեց գոյուղերում էլ փողային նվագախմբեր ունենալ: Երբ իշխանության գլուխ անցան կոմունիստները, ժողովրդականություն վայելող շրջիկ փողային նվագախմբերը սկսեցին հրավիրվել պաշտոնական իրադարձություններին մասնակցելու: Վարչակարգը բռնագրավեց գյուղացիների հողը, խոշոր արդյունաբերական համալիրներ կառուցեց, և շատ հողագործներ դարձան գործարանի բանվորներ: Փողային նվագախմբերը վերածվեցին ժողովրդի բարեկեցության և գյուղացիների ու բանվորների եղբայրության խորհրդանիշի: Կոմունիստական վարչակարգի անկումից հետո շատ գործարաններ փակվեցին: Գործազուրկները վերադարձան հայրենի գյուղերը` իրենց բռանգրավված հողերը ետ ստանալու:

Գեորգիտա, Կոռնել

Կոռնել (Կոռնելիու) Գեորգիտա
Ռումինիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: 1976-ին սկսել է նկարահանել իր առաջին սիրողական ֆիլմերը: 1977-1983 թթ. ճարտարագիտություն է ուսանել Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարանում, լուսանկարիչ աշխատել Բուխարեստի մի շարք հանդեսներում ու թերթերում: 1985-1989 թթ. ճարտարագետ է եղել Բուխարեստի կինոկենտրոնում, որպես պրոդյուսեր և ռեժիսոր` 8 խաղարկային ու վավերագրական ֆիլմեր թողարկել: 1990-ին գաղթել է Ֆրանսիա, որտեղ և բնակվում է: 1991-ից դասավանդում է Թուլուզի համալսարանի բարձրագույն լսատեսողական դպրոցում: 2001-ից դասավանդում է ETPA-ում (Լսատեսողական արվեստների մասնավոր դպրոց):

Ֆիլմացանկ
Ասա, Ջեֆ (1993), Մնաս բարով, սեր (1994), Դիմակահանդեսներ (2002), Գյուղական փողային նվագախմբերը (2003), Մոգական աստղը (2004), Կործանում (2004), Լունա պարկ (2005), Տասը ձողերի պատմություն (2005), Փողային նվագախմբերը (2007), Եվրոպոլիս (2010)

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation