Ֆիլմեր Ա-Ֆ
Երկրի վրա ապրող հրեշտակներ Ռուսաստան 2007, 30min.
Սց./ռեժ./ մոնտ./պրոդ.` Ալեքսանդր Գաբրիլյան, օպեր.` Մարկ Զիսելսոն, հնչ.` Իլյա Ֆուզիկով:
Ֆիլմի հերոսները որբանոցում ապրող երեխաներ են: Նրանք պատմում են Իլդուսի մասին և հաղորդակից դարձնում բարի ու չար կախարդների վերաբերյալ իրենց մտքերին: Այս երեխաներն ունեն նաև այն հարցի սեփական բացատրությունը, թե ինչու է երկինքը որոտում և անձրև գալիս: Նրանք խոստովանում են նաև իրենց ծածուկ երազանքները: Բայց ամենից շատ ուզում են ապրել հարազատ մայրերի հետ:
| Գաբրիլյան, Ալեքսանդր Ալեքսանդր Գաբրիլյան
1994-1995 թթ. առաջին Չեչենական ռազմարշավի մասնակիցն է: Այնուհետև ապրել և որպես վարորդ է աշխատել Սիբիրում: 2003-ից Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսորական բաժնի ուսանող է:
Ֆիլմոգրաֆիա
Հուսո գավաթ (2003), Երազ (2004), Իմ պապը (2005), Երիտասարդությունը (2005), Որսաշրջան (2005), Դեպի երկինք (2006), Երկրի վրա ապրող հրեշտակներ (2007):
|
|

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԹԵՐԹ
1 2 3 4 5 6 7
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
|