VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Էրգիր

Հայաստան
2007, 53min.

Պրոդ. /ռեժ.` Ռադիկ Վանունց, սց.` Աշոտ Մելքոնյան, Սուրեն Սարգսյան, օպեր.` Վրեժ Պետրոսյան, մոնտ.` Արմեն Եփրեմյան:

Ֆիլմը ուխտագնացություն է դեպի Ավետյաց երկիր, դեպի Արևմտյան Հայաստան: Սա նվիրյալ որդու այցն է իր նախնիներին, նրանց գերեզմանին, գերված ու ավերված քաղաքներին ու գյուղերին, անտեր մնացած դաշտերին ու տաճարներին, քարուքանդ եղած եկեղեցիներին:
Գնացել էր անթաղ հոգիների համար մոմ խնկարկելու, պապերի կիսատ թողած աղոթքը շարունակելու, ամուսնության 20 ամյակը պապենական հողի վրա` Լաթար գյուղում նշելու և նրանց օրհնությունը ստանալու Հայրենիքի ջուրը խմելու, հայ երգի և դուդուկի սրտաճմլիկ ու աստվածային մեղեդին հնչեցնելու Էրգրում: Սա որդու սիրո, ցավի, կարոտի, բողոքի և պայքարի արտահայտությունն է:

Վանունց, Ռադիկ

Ռադիկ Վանունց (ծնվ. 1958, Երևան)
Ավարտել է Չելյաբինսկի Պետական պոլիտեխնիկական համալսարանը, Ռուսաստանի Դաշնության կառավարությանը առընթեր ժող. տնտեսական ակադեմիան, Մյունխենի կառավարման ակադեմիան: Տեխնիկական գիտությունների թեքնածու է, այժմ ընթացքի մեջ է դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:
1979թ-ից ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation