VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հարսանեկան սնդուկը

Ռուսաստան / Ղրղզստան / Ֆրանսիա / Գերմանիա
2006, 104min.

Սց.` Եկատերինա Տիրդատովա, ռեժ.` Ն. Էգեն, օպեր.` Դ .Երմակով, կոմպոզ.` Ա. Այգույ, հնչ.` Ա. Տրոցկի, Վ. Տիմշին, պրոդ.` Եվգենյա Տիրդատովա:
Դերերում. Ն.Ռեգներ, Բ.Տենտիմիշով:

Այդարենց տանը մեծ իրարանցում է սկսվում, երբ մի գեղեցիկ օր նա Ֆրանսիայից հայրենի լեռնային գյուղն է վերադառնում հմայիչ ֆրանսուհի Իզաբելի հետ: Այդարը փոխվել է, մինչդեռ տանն ամեն ինչ նույնն է մնացել: Իսիկ Կուլ լիճն արծաթափայլ է ու փիրուզագույն, օդը մաքուր է, եւ ձյունապատ լեռնագագաթներն էլ փայլում են արեւի տակ: Իզաբելն ի վիճակի չէ հասկանալ, թե ինչպե±ս է Այդարը թողել այդ ամբողջ գեղեցկությունը, եւ ինչու± չի կարող բոլորին պատմել, որ ինքը նրա հարսնացուն է: Բայց ի դեմս տեղի մռայլ փոստատարի մարմին առած անցյալի ստվերները հանգիստ չեն տալիս Այդարին: Զույգի սերը վտանգված է:

Տիրդատովա, Եկատերինա

Եկատերինա Տիրդատովա (ծն. 1977, Մոսկվա):
Սցենարի հեղինակ: 1998-ին ավարտել է ՎԳԻԿ-ի սցենարական բաժինը (Ա. Գաբրիլովիչի և Ն. Ռյազանցևայի արվեստանոցը): 2002-ին ավարտել է ՎԳԻԿ-ի ասպիրանտուրան, կինոդրամատուրգիայի ամբիոնը: 2003-ին ավարտել է Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի կինոռեժիսուրայի բաժինը (Ա. Վիլկինի արվեստանոցը): 1993-1995 թթ. աշխատել է "Օբրազ" թատրոնում` որպես դերասանուհի, 1995-2001 թթ.` Մոսսովետի թատրոնում: 2000-ից աշխատում է գովազդային բիզնեսի ասպարեզում: Այսօր նա AGG գովազդային ընկերությունների խմբի գեղարվեստական գծով փախտնօրենն է: Բազմաթիվ գովազդային հոլովակների ու տեսահոլովակների սցենարների հեղինակն է: Նրա սցենարների հիման վրա են նկարահանվել ռեժիսոր Նուրբեկ Էգենի "Սանժիրա" կարճամետրաժ ֆիլմը, "Երջանկության բանաձևը" սերիալը և "Գաղտնի նշանը" 24 մասանոց հեռուստասերիալը: Ներկայումս արտադրության մեջ են գտնվում "Կամենսկայա 5" և "Բժիշկ Պիրոգովա" ֆիլմերը` ըստ նրա սցենարների:

Ֆիլմոգրաֆիա
Սանժիրա, Երջանկության բանաձևը, Գաղտնի նշանը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation