VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վերադառնալ

Իսպանիա
2006, 110min.

Սց./ռեժ.` Պեդրո Ալմոդովար, օպեր.` Խոսե Լուիս Ալկաին, կոմպոզ.` Ալբերտո Իգլեսիաս, հնչ.` Միգել Ռեխաս, մոնտ.` Խոսե Սալսեդո, պրոդ.` Ավգուստին Ալմոդովար:
Դերերում. Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլա Դունյաս, Յոանա Կոբո, Չուս Լամպրեավե, Բլանկա Պորտիլյո:

Կանանց երեք սերունդ բարությամբ, կեղծիքներով ու անսահման կենսունակությամբ դիմակայում է արեւելյան քամուն, հրին, խելահեղությանը, նախապաշարմունքներին եւ անգամ մահվանը: Այդ կանայք են Ռայմունդան, որն ամուսնացած է գործազուրկի հետ եւ դեռահաս աղջիկ ունի, Սոլը` նրա քույրը, որն ապրուստը վաստակում է վարսահարդարությամբ, ամուսնու հետ հրդեհից զոհված նրանց մայրը: Վերջինս տեսիլքի պես հայտնվում է նախ իր քրոջը, ապա` Սոլին, թեեւ չկարգավորած հարցեր ունի Ռայմունդայի եւ գյուղի իր հարեւանուհու` Ավգուստինայի հետ: Ֆիլմը սյուրռեալիստական կատակերգությոն չէ, չնայած երբեմն այդպիսին է թվում: Կենդանին ու մեռյալը գոյակցում են` առանց խնդիրների, բայց հայտնվում են ծիծաղաշարժ, ինչպես նաեւ խորն ու անկեղծ ապրումերով լի իրավիճակներում:

Մրցանակներ.
Կնոջ լավագույն դերակատարման մրցանակ` կանանց դերասանախմբին (Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլա Դուենյաս, Բլանկա Պորտիլյո, Յոանա Կոբո, Չուս Լամպրեավե), լավագույն սցենարի մրցանակ, Կաննի մւջազգային կինոփառատոն, 2006:

Ալմոդովար, Պեդրո

Պեդրո Ալմոդովար, ծնվել է 1949, Կալսադա դե Կալատրավա, Սյուիդադ Ռեալ, Կաստիլիա - Լամանչա, Իսպանիա:
Լուիս Բյունուելից հետո միջազգային ասպարեզում ամենաճանաչված իսպանացի ռեժիսորը Մադրիդ է եկել 1968-ին եւ գոյությունը պահպանել` "Էլ Ռաստրո" հնոտիքի շուկայում օգտագործված իրեր վաճառելով: Նա չէր կարող ռեժիսուրա ուսանել, քանի որ անհրաժեշտ գումար չուներ: Բացի դրանից, վաղ 70-ականներին Ֆրանկոյի կառավարությունը փակեց կինոդպրոցները: Ալմոդովարը աշխատանք գտավ իսպանական մի հեռախոսային ընկերությունում եւ խնայելով աշխատավարձը` կարողացավ կինոխցիկ գնել: 1972-1978 թթ, ընկերների օգնությամբ կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Վաղ շրջանի այդ ֆիլմերի "պրեմիերաները" հայտնի էին իսպանական այլախոհ մշակույթի արագորեն աճող աշխարհում: Մի քանի տարվա ընթացքում Ալմոդովարը դարձավ "Լա Մովիդա"-ի` ուշ 70-ականների մադրիդյան փոփ շարժման աստղ: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Պեպին, Լուսին, Բոմը եւ մյուս աղջիկները", ստեղծվել է 16 մմ ժապավենի վրա եւ հրապարակային ցուցադրության համար` վերածվել 35 մմ-ի: 1987-ին եղբոր` Ավգուստին Ալմոդովարի հետ, հիմնել է "El Deseo, S. A." սեփական կինոընկերությունը: Ալմոդովար երեւույթը ճանաչվեց ամբողջ աշխարհում` նրա ֆիլմերը հայտնի դարձնելով շատ երկրներում:
Կրնկակի օսկարակիր է :

Ֆիլմոգրաֆիա
Պեպին, Լուսին, Բոմը եւ մյուս աղջիկները (1980), Կրքերի լաբիրինթոս (1982), Ստվերում (1983), Ի՞նչ եմ արել, որ սրան եմ արժանանացել (1984), Ցլամարտիկը (1986), Ցանկության օրենքը (1987), Կանայք` նյարդային խանգարման եզրին (1988), Կապիր ինձ (1990), Բարձր կրունկներ (1991), Կիկա (1993), Իմ գաղտնիքի ծաղիկը (1995), Կենդանի մարմին (1997), Ամեն ինչ մորս մասին (1999), Խոսիր նրա հետ (2002), Վատ դաստիարակություն (2004), Վերադառնալ (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The Club The European Cultural Foundation