VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Վոկալ զուգահեռներ

Ղազախստան
2005, 65min.

Սց.` Ռուստամ Խամդամով, Ռենատա Լիտվինովա, ռեժ./զգեստ. նկ.` Ռուստամ Խամդամով, օպեր.` Ռիֆկատ Իբրահիմով, Սերգեյ Մոկրիցկի, կոմպոզ.` Վլադիմիր Մարտինով, երաժշտ.` Ջուզեպպե Վերդի, Ջակոմո Պուչչինի, Միխայիլ Գլինկա, Ռոբերտ Շուման, հնչ.` Միխայիլ Ռեզնիչենկո, մոնտ.` Իրակլի Կվիրիկաձե, պրոդ.` Գալինա Կուզիմբաեւա:
Դերերում. Ռենատա Լիտվինովա, Էրիկ Կուրմանգալիեւ, Արաքսյա Դավթյան, Ռոզա Ջամանովա, Բիբիգյուլ Տուլիգենովա:
Վոկալ. Էրիկ Կուրմանգալիեւ, Արաքսյա Դավթյան, Ռոզա Ջամանովա, Բիբիգյուլ Տուլիգենովա:

"Կինոհամերգ", որ վերակենդանացնում է Ստալինի ժամանակներում մեծ ժողովրդականություն վայելող ժանրը: Սրա թունդ ժամանցային տարբերակը Վերդիի, Պուչչինիի, Գլինկայի եւ այլ կոմպոզիտորների մեներգերի սյուրռեալիստական զվարճալի շրջապտույտ է: Դերերգերը կատարում են խորհրդային օպերայի նախկին աստղեր այնպիսի վայրերում, ինչպիսիք են լքված գործարանը, քոչվորի հյուղակը կամ ղազախական տափաստանը. Այդ օպերային հատվածները ներկայացնող արարողապետը Ռենատա Լիտվինովան է` հետխորհրդային "մորթեպատ Վեներան", որը մելամաղձոտ դատողություններ է անում կայսերական վեհության անկման մասին: Ֆիլմի մոգական հմայքը ծնվում է լույսի եւ գույնի փոխազդեցությունից, աբսուրդ կատակերգության ոգուց եւ արտասովոր զգեստներից:

Խամդամով, Ռուստամ

Ռուստամ Խամդամով (ծն. 1944, Տաշքենդ):
Նկարիչ, ռեժիսոր, "Տրիումֆ" եւ "Ազգային մշակութային գանձ" մրցանակների դափնեկիր: 1969-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Գ. Չուխրայի արվեստանոց): 90-ականների սկզբին Փարիզի քաղաքապետի հրավերով բնակվել է Ֆրանսիայում, այժմ ապրում է Մոսկվայում: Նկարչական գործերը գնվել եւ այժմ ցուցադրվում են Փարիզում, Լոնդոնում եւ ընդգրկված են մասնավոր հավաքածուներում: Լինելով համաշխարհային նյութական մշակույթի երեւելի գիտակ եւ ինքնատիպ արվեստագետ` ձեւավորման էսքիզներ է արել բարձր նորաձեւության եւ պատրաստի հագուստի որոշ եվրոպական տների պատվերներով, ակնեղենի էսքիզներ` ԱՄՆ-ի Ռուսական աշխարհի ցուցասրահի համար, թատերական նախագծերի, ներառյալ` Անդրեյ Կոնչալովկու "ճայի" (2004), զգեստների հեղինակն է: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Իմ սիրտը լեռներում է" ուսանողական աշխատանքը, համաշխարհային կինոիրադարձություն դարձավ` հուզելով Ֆելինիին եւ Անտոնիոնիին: Երկրորդ ֆիլմը ավարտին չհասցվեց, իսկ երրորդի` "Աննա Կարամազովա"-ի պրեմիերան կայացավ Կաննի փառատոնի մրցութային ծրագրում եւ արժանացավ մամուլի խանդավառ ու հակասական արձագանքին:

Ֆիլմոգրաֆիա
Իմ սիրտը լեռներում է (1967), Անակնկալ ուրախություններ (1974, անավարտ), Աննա Կարամազովա (1991), Վոկալ զուգահեռներ ( 2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo Moscow Cinema The European Cultural Foundation