VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սվյատո

Ռուսաստան
2005, 45min.

Սց.` Վիկտոր Կոսակովսկի, Տատյանա Ստեպանովա, ռեժ.`/մոնտ./պրոդ.` Վիկտոր Կոսակովսկի, օպեր.` Վիկտոր Կոսակովսկի, Յուրի Շվեդով, կոմպոզ.` Ալեքսանդր Պոպով, հնչ.` Ալեքսանդր Դուդարեւ:

Սվյատոն ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկու կողմից նախատեսված Palindrome եռերգության առաջին ֆիլմն է: "Սվյատո" ռուսերեն նշանակում է "երջանիկ, պարզ, ուրախ", ինչպես նաև "սուրբ համարվող": Սակայն Սվյատոն նաև Սվյատոսլավի կրճատ անունն է, ֆիլմի երկամյա հերոսի մականունը: Իր կյանքում առաջին անգամ Սվյատոն նայում է հայելու մեջ: Նրա արտացոլանքը միաժամանակ նկարահանվում է երեք HD տեսախցիկներով: Կոսակովսկին Սվյատոն անվանում է ֆիլմ "ինքնագիտակցման և միայնակության մասին": "Երեխան կարող է շրջապատված լինել սիրով, ծնողները կարող են խաղալ նրա հետ և որոշ բաներ սովորեցնել, բայց ոչ ոք չի կարող օգնել նրան լուծելու ամենակարևոր հարցերը: Ո±վ եմ ես: Նման հարցի առջև հույսդ միայն քեզ վրա է: Դու կարող ես շատ գրքեր կարդալ սիրո կամ Աստծո մասին, բայց, ի վերջո, միայն դու կարող ես պատասխանել այն հարցին` թե գոյություն ունե±ս, արդյոք, դու, թե ոչ":

Կոսակովսկի, Վիկտոր

Վիկտոր Կոսակովսկի, ծնվել է19.07.1961:
Ավարտել է Սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացը (Լեւ Նիկոլաեւի արվեստանոց, 1988): Առաջին իսկ աշխատանքը` ռուս իդեալիստ փիլիսոփա Ալեքսեյ Լոսեւի վավերագրական դիմանկարը, արժանացել է մի շարք մրցանակների: Ռուս գեղջկուհի Աննա Ֆյոդորովնայի եւ նրա եղբոր մասին պատմող "Բելովները" նրան միջազգային ճանաչում են բերել եւ 20-ից ավելի պարգեւներ, այդ թվում` Յորիս Իվենսի անվան մրցանակ 1993-ին: Հաջորդ` "Լռություն" ֆիլմը ցուցադրվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրներում, այդ թվում` Հայաստանում, "Ոսկե ծիրան" փառատոնի շրջանակներում:

Ֆիլմոգրաֆիա
Լոսեւ (1990) Օրերս (1991), Բելովները (1993) Չորեքշաբթի. 19.7.1961 (1997), Պավելը եւ Լյալյան (1998), Հարսանիք (2000) Մանկապարտեզ (2000) Լռություն (2002), Սվյատո (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

USA Embassy The European Cultural Foundation