Սյուրռեալ. Հայացք մի երկրի, որն այլեվս գոյություն չունիԿանադա 2006, 96min.
Սց./ռեժ./հնչ./մոնտ,/պրոդ.` Էրեզ Տե Յանուվ Բարզիլայ, օպեր.` Էրեզ Տե Յանուվ Բարզիլայ, Դրոր Մարկուս, կոմպոզ.` Բեն Յուերբի:
Իսրայելցի երկու նախկին ընկերներ, որոնցից մեկը բնակվում է Կանադայում, մյուսը` Կամբոջայում, վերջին անգամ այցելում են Իսրայելի կողմից օկուպացված Գազայի հատված: Մենք ականատես ենք դառնումգ Գազայի հատվածում ցրված քսան իսրայելական բնակավայրերի ցնցող եւ դրամատիկ համայնապատկերին դրանց անխուսափելի վերացումից մեկ ամիս առաջ: | Բարզիլայ, Էրեզ Տե Յանուվ Էրեզ Տե Յանուվ Բարզիլայ
Ռեժիսոր, պրոդյուսեր, գրող: 20 տարի շարունակ միջազգային լրագրությունը համատեղել է մարդասիրական գործունեության հետ£ Լրագրողի բացառիկ կարիերայի ընթացքում դարձել է ճնշվածների ձայնը աշխարհի տարբեր մասերում: Երուսաղեմում ստեղծված "Օգնություն` առանց սահմանների" կազմակերպության (AWB) հիմնադիրը եւ տնօրենն է, մի կազմակերպություն, որը 1998-2003 թթ. գործունեություն է ծավալել Բալկաններում եւ Աֆրիկայում:
Ֆիլմոգրաֆիա
Ողբ առ Մադիոմ (2005), "Սյուրռեալ. հայացք մի երկրի, որն այլեւս գոյություն չունի" (2006):
|