VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ամառը Բեռլինում

Գերմանիա
2005, 110min.

Սց.` Վոլֆգանգ Քոլհաազե, ռեժ.` Անդրեաս Դրեզեն, օպեր.` Անդրեաս Հյոֆեր, կոմպոզ.` Պասկալ Կոմելադ, նկ.` Զուզանե Հոփֆ, Նատալյա Մայեր, հնչ.` Պետեր Շմիդտ, մոնտ.` Յորգ Հաուշիլդ, պրոդ.` Պետեր Ռոմել:
Դերերում. Ինքե Ֆրիդրիխ, Նադյա Ուլ, Անդրեաս Շմիդտ, Շտեֆանի Շյոնֆելդ, Վինցենտ Ռեդեցկի, Քրիսթել Պետերս, Կուրտ Ռադեքե, Հանես Շտելցեր:

Տրագիկոմիկական պատմություն երկու կանանց եւ ամռանը Բեռլինում դիմանալու նրանց ամենօրյա ճիգերի մաին: Գործազուրկ միայնակ մայր Կատրինը եւ բուժքույր Նիկեն ապրում են նույն հարկում եւ լավ ընկերուհիներ են: Թեեւ միշտ ժամադրվում են սխալ տղամարդկանց հետ եւ դեռ ծարավի են երջանկության, չեն կորցնում հումորի զգացումը եւ շատ գիշերներ միասին են անցկացնում Նիկեի պատշգամբում: Ինչեւէ, մի օր Նիկեն ծանոթանում է բեռնատարի վարորդ Ռոնալդի հետ…

Մրցանակներ
Լավագույն սցենարի մրցանակ (Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոն, 2005), "Արծաթե Հուգո"` կնոջ լավագույն դերակատարման համար (Չիկագոյի միջազգային կինոփառատոն, 2005), Էռնստ Լյուբիչի անվան մրցանակ, 2006, Բավարական կինոյի մրցանակ` լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, 2006:

Դրեզեն, Անդրեաս

Անդրեաս Դրեզեն, ծնվել է 1963, Գերա, Գերմանիա:
1979-ից սկսել է սիրողական ֆիլմեր նկարահանել: 1985-86 թթ. փորձաշրջան է անցել գեղարվեստական ֆիլմերի "ԴԵՖԱ" ստուդիայում, որտեղ ռեժիսոր Գյունթեր Ռայշի ասիստենտն է եղել: 1986-91-ին ռեժիսուրա է ուսանել Պոտսդամ-Բաբելսբերգի կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում: 1990-92-ին Բեռլինի գեղարվեստի ակադեմիայում մասնակցել է Գյունթեր Ռայշի վարպետության դասերին: 1992-ից սցենարիստ է եւ ռեժիսոր, 1998-ին դաձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Նրա "Գրիլ" բարը" 2002-ին "Արծաթե արջի" է արժանացել Բեռլինի կինոփառատոնում: 2003-ին եղել է Բեռլինալեի ժյուրիի անդամ:

Ֆիլմոգրաֆիա
Փոքրիկ ծաղրածուն (1985), Ուրիշների քայլերը (1987), Միջատի կյանքից այն կողմ (1989), Ստամբուլ գնալը շատ հեշտ է (1991), Լուռ երկիրը (1992), Քրաուզեի պանդոկը (1993, հ/ֆ), Իմ անծանոթ ամուսինը (1994, հ/ֆ), Կկվի ձագը (1994, հ/ֆ), Պարոն Քրայնսի մյուս կյանքը (1994, հ/ֆ), Հայրենական պատմություններ. Ցատկ դեպի երջանկություն (1995, հ/ֆ), Հայրենական պատմություններ. հին բարեկամները (1995, հ/ֆ), Ակամա բարեկամուհին. ատրակցիոն (1995, հ/ֆ), Ոստիկանական կանչ 110. Փոխանակում (1997, հ/ֆ), Մաշկը փոխելով (1997, հ/ֆ), Գիշերային ուրվագծեր (1999), Կին ոստիկանը (2000, հ/ֆ) Գրիլ բարը (2002), Երբ մտորում եմ Գերմանիայի մասին` պարոն Վիխմանը ՔԴՄ-ից (2003), Վիլենբրոք (2005), Ամառը Բեռլինում (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The European Cultural Foundation