ՓողոցըԽորվաթիա 2004, 29min.
Սց.` Դամիր Ցուչիչ, Լեոն Ռիզմաուլ, ռեժ.` Դամիր Ցուչիչ, օպեր.` Բորիս Պոլյակ, կոմպոզ.` Գորան Ստրբաչ, հնչ.` Մարտին Սեմենչիչ, Գորան Ստրբաչ, մոնտ.` Սլավեն Զեչեւիչ:
Վոդնյան քաղաքի` ավելի քան հազար մետր երկարությամբ և մոտ երկու հարյուր տներով գլխավոր փողոցը դարեր շարունակ եղել է արհեստների և տարբեր զբաղմունքների ցուցադրավայր: Հյուսիսային խորվաթական այս ափամերձ տարածքը միաժամանակ տարբեր լեզուների, ավանդույթների և մշակույթների խաչուղի է: Մեկ օր հետևելով փողոցի կյանքին, մարդկանց շփման, նիստուկացի ու խոսքի բազմազանությանը և ցույց տալով քաղաքի գունագեղ կառնավալն ու թափորները` ռեժիսորը պատկերում է հռչակավոր փողոցի մթնոլորտը: | Ցուչիչ, Դամիր Դամիր Ցուչիչ (ծն. 1972, Բրեզիցե, Սլովենիա):
Ռեժիսոր է, սցենարի հեղինակ և տասնյակ վավերագրական ու կարճամետրաժ փորձարարական ֆիլմերի հեղինակ: Եղել է ավելի քան 70 փորձարարական ֆիլմերի մոնտաժող: Նրա ֆիլմերը մասնակցել են խորվաթական և միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Ֆիլմոգրաֆիա
Աչք (1970), Մսակերություն (1995), Իվիցան նորից միայնակ է (1996), Մինչև խելագարվելը (1997), Կորեք գրողի ծոցը (1998), Սխալ տեղում` սխալ ժամանակ (1998), Չորրորդ փոփոխությունը (1999), Ծովը Սպլիտի վրա (1999), Նկարների արարածները (1999), Ազատ տարածություն (2000), Մոռացվածները (2002), Հեռվում (2002), Փողոցը (2004):
|