Քար, ժամանակ, հպում Կանադա 2006, 70min.
Ռեժ./մոնտ.` Կարինե Թորոսյան, օպեր.` Ֆ. Քելեմեն, Ռ.Խաչատրյան, կոմպոզ.` Զուլալ, հնչ.` Դ.Փելերին:
Նկարահանվել են` Ա. Խանջյան, Ք.Աբրահամյան, Բ. Սալբյան, Ա.Արեւշատյան:
Այս էսսե-փաստագրությունն անջատում, միացնում եւ շերտավորում է այն բաղադրիչները, որոնք կազմում են Հայաստանի եւ հայկական ինքնության հիմնարար ճշմարտությունները, ինչպես ընդհանրական, այնպես էլ անհատական: | Թորոսյան, Կարինե Կարինե Թորոսյան (ծն. 1970, Բեյրութ):
Ինքնուս ռեժիսոր և լուսանկարիչ: Գույներից և ֆակտուրաներից, կրկնակի էքսպոզիցիաներից և սահապատկերներից հարուստ ներկապնակ ստանալով` նա ստեղծում է արտասովոր բարդ ֆիլմեր, որոնք կամրջում են տեսողական, հնչունային արվեստը, կինոն և ռոք վիդեոն: Նրա ֆիլմերից 18-ը ցուցադրվել են միջազգային կինոփառատոներում, իսկ գործերի հետահայաց ցուցադրությունները կայացել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Սթեն Բրեքհեյգի կինոթատրոնում, Երևանի ֆիլմադարանում, Բեռլինի ՙԱրսենալ՚-ում և Թելուռիդի փառատոնում: Մրցանակների և հատուկ հիշատակության է արժանացել Բեռլինի, Մելբուռնի և Հյուսթոնի կինոփառատոներում:
Ֆիլմոգրաֆիա
Տեսիլներ (1992), Պլատֆորմ (1993), Մշեցի աղջիկը (1994), Բոցի մեջ սուզվելով (1995), Իմ մտասեւեռումը (1996), Խաչված կիրք (1997), Նռնենի (1998), Կարմիր աղյուս(1999), Առկայծող ձիեր (1999), Աճյուն(2000), Մահ բոլորին(2000), Հոգիս (2000), Մանուկներ արեւի վրա (2001), Ցնորական հանդիպումներ (2002), Խորգոմի այգին (2003), Sandias Eustasy (2004), Հիպնոսել- դյութել. "Սիսթեմ օֆ ը դաուն" (2005), Քար, ժամանակ, հպում (2006):
|