VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սոֆի Շոլ. վերջին օրերը

Գերմանիա
2005, 117min.

Սց.` Ֆրեդ Բրայներսդորֆեր, ռեժ.` Մարկ Ռոթեմունդ, օպեր.` Մարտին Լանգեր, կոմպոզ.` Ռայնհոլդ Հայլ, Ջոնի Կլիմեկ, նկ.` Յանա Քարեն, հնչ.` Դանիել Դիթենբերգեր, Ալեքսանդր Զաալ, մոնտ.` Հանս Ֆունք, պրոդ.` Ֆրեդ Բրայներսդորֆեր, Սվեն Բուգեմայսթեր, Քրիստոֆ Մյուլեր, Մարկ Ռոթեմունդ:
Դերերում. Յուլիա Ենչ, Ֆաբիան Հինրիխ, Գերալդ Ալեքանդր Հելդ, Յոհանա Գասթդորֆ, Անդրե Հենիքե, Ֆլորիան Սթեթեր, Յոհանես Զում, Մաքսիմիլիան Բրյուքներ, Յորգ Հուբե:

1943-ի գարուն: Գերմանացիները ջախջախվել են Ստալինգրադի ճակատամարտում: "Սպիտակ Վարդի" անդամները, ներթափանցելով Մյունխեն, դիմում են հակահիտլերյան գործողությունների և կարգախոսներ հնչեցնում: Սոֆի եւ Հանս Շոլերը զբաղված են Մյունխենի համալսարանի գլխավոր սրահում թռուցիկներ բաժանելով, երբ նրանց նկատում են ու ձերբակալում: Այդ պահից սկսած` ֆիլմը ներկայացնում է Սոֆիի պատմությունը իրենց ձերբակալմանը հաջորդած հարցաքննությունների մասին, ինչպես նաև` եղբոր ու քրոջ դատավարությունը եւ նրանց դատավճիռը:

Մրցանակներ
Բավարիայի կինոմրցանակ` լավագույն ֆիլմի համար, 2006, "Արծաթե արջ" Էկումենիկ ժյուրիի մրցանակ(Բեռլինի միջազգային կինոփառատոն, 2005), Եվրոպական կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, 2005, Հանդիսատեսի մրցանակ տարվա լավագույն գերմանական ֆիլմի համար, Ոսկե կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, Արծաթե կինոմրցանակ` բացառիկ խաղարկային ֆիլմի համար, Գերմանական կինոմրցանակներ, 2005, Կինոքննադատների մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, 2005:

Ռոթեմունդ, Մարկ

Մարկ Ռոթեմունդ (ծն. 1968):
Որպես ռեժիսորի օգնական` աշխատել է Հելմութ Դիթլի, Դոմինիկ Գրաֆի եւ Ժերար Կորբյոյի նման ռեժիսորների հետ: 1997-ից սկսել է համագործակցել սցենարիստ Ֆրեդ Բրայներսդոֆերի հետ. միասին գրել են "Դատապաշտպան Աբելը" դետեկտիվ հեռուստասերիալի երկու մասի սցենարը: Նրա առաջին ռեժիսորական աշխատանքն արժանացել է լավագույն երիտասարդ ռեժիսորի համար սահմանված Բավարայի կինոմցանակին: Երկրորդ խաղարկային աշխատանքը` "Դժվար տղան", 1999-ին դիտել է 1,7 մլն մարդ, եւ ֆիլմը դարձել է տարվա ամենաշահութաբեր գերմանական ժապավեններից մեկը:

Ֆիլմոգրաֆիա
Դատապաշտպան Աբելը. Աղջկան սպանողի հետքը (1998, հ/ֆ), Դատապաշտպան Աբելը. Փողոցային աղջկա մահվան դատավճիռը (1998, հ/ֆ), Սիրո տեսարաններ Երկիր մոլորակից (1998), Դժվար տղան (2000), Հույսը վերջինն է մեռնում (2002, հ/ֆ), Զույգը և սիրեկանը (2003, հ/ֆ), Սոֆի Շոլ. վերջին օրերը (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation