ՎերացվածըՍլովենիա 2004, 45min.
Սց./ռեժ./հնչ.` Դիմիտար Անակիև, օպեր.` Դիմիտար Անակիև, Ուրոս Կնեզ, Սիմոն Օբլեսչակ, կոմպոզ.` Ցիրիլ Ելինչիչ: մոնտ.` Մարկո Ցվեյիչ:
Ալեքսանդար Տոդորովիչը վերջին 30 տարիներին ապրել է Սլովենիայում: Մի օր նա գնում է վերականգնելու իր վարորդական իրավունքը, բայց ծառայողը հայտնում է, որ այլևս գոյություն չունի արձանագրությունների մատյանում: Երբ 1991-ին Սլովենիան անկախացավ և անջատվեց նախկին Հարավսլավիայից, Տոդորովիչը և ոչ սլովեն ծագման ավելի քան 18 հազար բնակիչներ վերացվեցին բոլոր պաշտոնական փաստաթղթերից: Տոդորովիչը Վերացվածների ընկերակցություն է հիմնում և պայքարում այս փոքրամասնության իրավունքների համար: | Անակիև, Դիմիտար Դիմիտար Անակիև ծն. 1960, Բելգրադ, Սերբիա:
Ավարտել է Բժշկական ինստիտուտը և 7 տարի աշխատել` որպես բժիշկ, ապա անկախ գեղարվեստական գործունեություն է ծավալել: Տարբեր լեզուներով թարգմանված 11 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, խմբագիր է աշխատել "Ապոկալիպսա" գրական հանդեսում, սցենարիստ է, ռեժիսոր և պրոդյուսեր: Եղել է Տոմլինի "Z glavo ne s kamero" կինոդպրոցի դասախոս, այժմ վավերագրական կինոյի դասեր է տալիս Լյուբլյանայի "The Change of View" կինոդպրոցում: Հիմնել է "Dimitar Anakiev Films" փոքրիկ ընկերությունը, որտեղ աշխատում է որպես անկախ կինոգործիչ: 2003-ին եղել է Սլովենիայի Կոբարիդ քաղաքի FREECO վավերագրական կինոյի փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Ֆիլմոգրաֆիա
Ամիգո (2003), Վերացվածը (2004):
|