VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Սեր եւ սիգարետներ

ԱՄՆ
2005, 115min.

Սց./ռեժ.` Ջոն Տուրտուրո, օպեր.` Թոմ Սթեռն, նկ.` Դոնա Զակովսկա, հնչ.` Թոդ. Ա. Մեյթլանդ, մոնտ.` Ռեյ Հաբլի, պրոդ.` Ջոն Պենոտտի, Ջոն Տուրտուրո:
Դերերում. Ջեյմս Գանդոլֆինի, Սյուզան Սարանդոն, Քեյթ Ուինսլեթ, Սթիվ Բուշեմի, Քրիսթոֆեր Ուոքեն:

Երաժշտական սիրային պատմություն` աշխատավոր դասի կյանքից: Նիքը պողպատագործ է, կամուրջներ է կառուցում ու նորոգում: Ամուսնացած է ուժեղ եւ բարեսիրտ կնոջ` դերձակուհի Քիթիի հետ, երեք երեխա ունեն: Բայց Նիքը թունդ սիրավեպի մեջ է կարմրահեր Թուլայի հետ: Ընդհանուր առմամբ, նա լավ, աշխատասեր մարդ է, որին կամքն առաջ է մղում, իսկ մղումները կուրացնում են: Նիքը, ինչպես Էդիպը Կոլոնում, աքսորվում է եւ փորձում գտնել հետդարձի ուղին այն վնասների միջով, որ ինքն է պատճառել: Ֆիլմը կյանքի ու մահվան պրիզմայով քննում է հարաբերությունների արժեքն ու գինը: Երբ հերոսներն այլեւս ի վիճակի չեն արտահայտվել խոսքերով, դիմում են երգին: Այսպես են նրանք իրենց աշխարհի դաժան իրականությունից փախչում դեպի անուրջները և հաղորդակցվում միմյանց հետ:

Տուրտուրո, Ջոն

Ջոն Տուրտուրո (ծն. 1957, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ):
Ժամանակի ամենափայլուն խարակտերային դերասաններից է, արդի ամերիկյան անկախ կինոյի անբաժան դեմքը: Սովորել է Յեյլի դրամատիկական դպրոցում: Առաջին անգամ նկարահանվել է 1980-ին Սկորսեզեի "Կատաղի ցուլը" գլուխգործոցում: Նույն տարի կայացել է նրա դեբյուտը Բրոդվեյում` "Շրջիկ գործակալի մահը" ներկայացման մեջ: Միանգամից աչքի է ընկել պիցցայատան մոլեռանդ աշխատակցի դերով Սփայք Լիի "Ճիշտ վարվիր" ֆիլմում (1989): 1991-ին Քոեն եղբայրների "Բարթոն Ֆինքի" գլխավոր դերակատարման համար Կաննի փառատոնում ճանաչվել է լավագույն դերասան: Հետագայում առաջատար դերերը հաճախակի չէին, թեեւ իր սցենարով նկարահանել է ու խաղացել "Մաք" սակավածանոթ ֆիլմի գլխավոր դերը` 1992-ին Կաննի փառատոնում լավագույն խաղարկային դեբյուտի համար արժանանալով "Ոսկե խցիկի": 1998-ին կրկին համագործակցել է Լիի եւ Քոենների հետ` նկարահանվելով համապատասխանաբար "Նա շահեց խաղը" և "Մեծն Լեբովսկին" ֆիլմերում: Դարավերջի նյույորքյան թատերախմբի կուլիսներում ծավալվող "Լուսավորյալը" կատակերգության սցենարի հեղինակը, ռեժիսորը, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է: 1999-ին Թիմ Ռոբինսի "Օրորոցը կճոճվի" ֆիլմում վերստին հայտնվել է նյույորքյան թատրոնում, մի ֆիլմ, որը քննում է արվեստի եւ քաղաքականության փոխհարաբերությունները 1930-ականների Նյու Յորքում:

Ֆիլմոգրաֆիա
Մաք (1992), Լուսավորյալը (1998), Սեր եւ սիգարետներ (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation