VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ռազմագերիներ

Իտալիա
1995, 60min.

Սց./ռեժ./մոնտ.` Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի, կոմպոզ.` Ջովաննա Մարինի:

Ֆիլմը կազմված է 1914-1918 թթ. Առաջին աշխարհամարտի ժամանակ նկարահանված նյութից, որը հավաքվել է այդ բախմանը մասնակից մեծ կայսրությունների, մասնավորապես, ցարական եւ ավստրոհունգարական արխիվներից: Աշխատանքը ցույց է տալիս ռազմագերիների, որբերի, փախստականների, կանանց եւ երեխաների դրությանն ու երկու կողմերի զոհերին վերաբերող ռազմական "կինոզեկույցների" հակասությունները, դեպքերի հայելային արտացոլումը, որ նկարահանել է "թշնամական" կինոխցիկը ճակատամարտերում: Սյուժեն հետեւում է նաեւ տարբեր էթնիկական խմբերի տեղաշարժերին ու սփռմանը, որոնք գործել են զանազան ճակատներում եւ պարտությունից հետո` աքսորվել իրենց հայրենիքից հեռու:

Ջանիկյան, Երվանդ

Ռիչչի-Լուկկի, Անջելա












Երվանդ Ջանիկյան (ծն. է 1942, Վենետիկ)
Անջելա Ռիչչի-Լուկկի (ծն. է 1942, Լուգո դի Ռոմանյա)

Երվանդ Ջանիկյանը ծնվել է հայկական ընտանիքում, ճարտարապետություն է ուսանել Վենետիկում: Անջելա Ռիչչի Լուկկին նկարչություն է ուսանել Ավստրիայում Օսկար Կոկոշկայի հետ: Բնակություն հաստատելով Միլանում` 70-ականների կեսից գործունեություն են ծավալել կինոյի ասպարեզում` նախ նկարահանելով տեսարանային ֆիլմեր, ապա` վերամշակելով իրենց հավաքածուի հին ֆիլմերը, որոնք գունավորել են, հնչյունավորել եւ վերամոնտաժել, ինչպես, օրինակ, "Բեւեռից մինչեւ հասարակած" ֆիլմում, որտեղ օգտագործել են կինոպիոներ Լուկա Կոմերիոյի նկարահանած նյութը: Չլուսակայված ժապավենի, գաղափարախոսության եւ մշակույթի հետ աշխատելով հնագետների նման` մշակել են այնպիսի կինոուղղություն, որը վերաօգտագործված նյութը վերածում է ոչ միայն արձակի եւ պոեզիայի, այլեւ` քննադատության եւ վերլուծություն:

Ֆիլմոգրաֆիա
Էրատ Սորա (1975), Վլադիմիր Պրոպ. գայլի հոտը (1975), Կտրված վարդի երազների ու երազանքների մասին` բուրելու իմաստով (1975), Վարդաբույր Ալիսը (1975), Քլինգերը եւ ձեռնոցը (1975), Քայքայման կատալոգ (1975), Մի փնտիր Բունյուելի բույրը (1975), Համեմատական կատալոգ (1975), Քարե գիրք (1975), Նոյեմբերի 2-ից մինչեւ Զատկի օրը (1975-76), Չեզարե Լոմբրոզոն մեխակի բույրի մասին (1976), Դժվար դասակարգելի որոշ ծաղիկների մասին (1976), Կատալոգները պարզապես հոտավետ բույրեր են (1976), Կատալոգ թիվ 2 (1976), Բուրմունք (1977), Կատալոգ թիվ 3. լորենու բույրը տանը (1977), Աճպարար, մանրանկարիչ (1978), Հազար ու մեկ գիշեր (1979, անավարտ), Կարագյոզը եւ անուշահոտ խոտեր այրողները (1979), Օշինդրի եթերայուղ (1981), Հողի երգը. Գուստավ Մալեր (1982), Կարագյոզ-կատալոգ (1979-1981), Բեւեռից մինչեւ հասարակած (1986), Վերադարձ Խոտորջուր. հայկական օրագիր (1986), Դրվագներ (1987), Ամենասիրվածը իտալացիների կողմից (1988), Կիրք (1988), Մարդիկ, տարիներ, կյանք (1990), Լենինգրադյան ինտերյերներ (1990, անավարտ), Իտալական արխիվներ թիվ 1. Ցեղի ծաղիկը (1991), Իտալական արխիվներ թիվ 2 (1991), Մարիո Ջակոմելլի. կապ (1993), Հանցավոր կնդանիներ (1994), Աֆրիկյան օրագիր (1994), Աֆրիկյան օրագիր (1994), Ռազմագերիներ (1995), Դիանայի հայելին (1996, կ/մ), Գիշերերգ (1997, կ/մ), Ես հիշում եմ (1997, կ/մ), Թափանցիկություն (1998, կ/մ), Բարձունքներում ամեն ինչ խաղաղ է (1998), Բալկանյան ցուցակագրում (2000), Անապատի տեսիլքներ (2000. կ/մ), Արեւելյան պատկերներ. վանդալիստական զբոսաշրջություն (2001), Մարմիններ. Էլեկտրական դրվագներ թիվ 3 (2002), Վիետնամ. Էլեկտարական դրվագներ թիվ 2 (2002), Գնչուներ. Էլեկտրական դրվագներ թիվ 1 (2002), Նոր Կալեդոնիա (2004), Օ, մարդ (2004), Էլեկտրական դրվագներ թիվ 4, թիվ 5. Ասիա - Աֆրիկա (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation