ԱրահետՀայաստան 2006, 152min.
Սց.` Ռուբեն Քոչար, Է.Խալդ, ռեժ./մոնտ.` Ռուբեն Քոչար, օպեր.` Ա.Խաչատրյան, Ա.Մովսիսյան, Ռ.Բալասանյան, կոմպոզ.` Գ.Քյոսայան, պրոդ.` Ա.Քոչար, Գ.Գեւորգյան:
Դերերում. Հ.Մովսիսյան, Ա.Էլբակյան, Ա.Ադամյան, Կ.Ջանիբեկյան, Վ.Աբաջյան, Մ.Մուրադյան, Ս.Շահինյան, Ջ.Չեյզ, Ռ.Շայբեր:
Ֆիլմը ԱՄՆ-ում հաստատված հայ գաղթականների մասին է, ավելի ճիշտ` հեռու ափերում ապրող երիտասարդ մարդու մտորումներն են իր կյանքի, առօրյայի եւ այն արահետի մասին, որը կապում է նրան իր ծննդավայրին ու հարազատ քաղաքին: | Քոչար, Ռուբեն Ռուբեն Քոչար (ծն. 1953, Երեւան):
1974-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը, որից հետո աշխատանքի է անցել հեռուստաֆիլմերի "Երեւան" ստուդիայում` որպես ռեժիսոր: "Երեւան" ստուդիայում նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից "Քառյակ" ֆիլմը 1985-ին Մինսկի հեռուստատեսային ֆիլմերի փառատոնում արժանացելէ Գրան Պրի մրցանակի: 1988-ին "Հեյ, ո±վ կա այդտեղ" , "Հուշեր", "Լիլիթ" ֆիլմերի համար արժանացել է Լենինյան կոմերիտմիության դափնեկրի կոչման: "Լիլիթ" ֆիլմը 1988-ին մասնակցել է նաեւ "Արսենալ" փառատոնին: 1992թ. Լոս Անջելեսում հիմնադրել է "Հայկական միջազգային հեռուստատեսային ցանց" 24- ժամյա հեռուստաընկերությունը: 2001 թ. նրա "Հերոստրատ" ֆիլմը մասնակցել է Բրազիլիայի "Մոստրա" փառատոնին, իսկ "Այյիկ" միջազգային կինոփառատոնում արժանացել է Նախագահի մրցանակի:
Ֆիլմոգրաֆիա
Երկաթե ուղի (1981), Ջազ եռյակ (1982), Հեյ ով կա այդտեղ (1983), Քառյակ (1985), Հուշեր (1987), Լիլիթ (1988), Արահետ (2006):
|