Օլիվա, օլիվաՖրանսիա 2005, 70min.
Սց./ռեժ./օպեր./հնչ./մոնտ.` Պետեր Հոֆման:
Ուղեւորություն դեպի Իսպանիայի ծայր հարավ, մեղվապահների մոտ: Հոֆմանն իր ֆիլմը ստեղծել է ավելի քան երկու տարվա ընթացքում` առանց նկարահանող խմբի եւ նույնիսկ` հնչյունավորողի: Միայն կինոխցիկով զինված` նա միացել է Օլիվա ընտանիքին` ակնկալելով նկարահանել մեղրի ավանդական արտադրությունը մինչ այդ ընտանիքը կզրկվեր իր ագարակից: Բայց օրեցօր այս բուռլեսկային արկածը դարձել է կինոճանապարհորդություն դեպի Իսպանիայի ամենահեռավոր մասը` Բունյուելի եւ նրա "Լաս Ուրդես. Անհաց հող" խորհրդավոր ֆիլմի հետքերով:
Մրցանակներ
Մեծ մրցանակ, Լավագույն հնչյունավորման մրցանակ (Մարսելի վավերագրական կինոյի միջազգային փառատոն, 2005): | Հոֆման, Պետեր Պետեր Հոֆման, ծնվել է 1957, Բադ Գոդեսբերգ, Գերմանիա:
1979-87 թթ. արվեստ է ուսանել Հանովերի բարձրագույն մասնագիտական դպրոցում: Ազատ ստեղծագործող է, փորձարարական եւ վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: 1991-ից համագործակցում է Հանովերի "Kino im Spangler" ոչ առեւտրային եւ անկախ կինոթատրոնի հետ: Կինոհամերգների հեղինակ է: Տարբեր զբաղմունքներ ունի, պաշտոնապես գործազուրկ է:
Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Ինքնամերկացման նողկալի ելույթ (1991), Նորդշտադտի բոլոր ավտոմեքենաները (1992), Գարեջրի տեղը` իմ մեջ (1992), Ականջը կանչում է (1994), Երաժշտական դադարի ֆիլմ (1996), Վերջին տարին Ռազիգերում (997), Օլիվա Օլիվա (2005):
|