VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Նազե

Թուրքիա
2006, 72min.

Սց./ռեժ./հնչ./մոնտաժ/պրոդ.` Ումիտ Կիվանչ, օպեր.` Ումիտ Կիվանչ, Օկտեյ Ինչ, երաժշտ.` Ումիտ Կիվանչ, Ռիչարդ Համեր, Էյլուր Դուրու

Նազեն ծնվել է Իրաքում, ապրել 105 տարի Իրաքում, Իրանում, Թուրքիայում: Նրա թոռը` Իրֆան Ակտանը, զրուցում է նրա հետ օրական մի քանի ժամ եւ թարգմանում զրույցը, քանի որ Նազեն թուրքերեն չի խոսում: Ֆիլմը նման է մթության մեջ ինչ-որ բան փնտրելուն, երբ ստիպված ենք վստահել բնազդին ավելի, քան մտքերին:

Կիվանչ, Ումիտ

Ումիտ Կիվանչ (ծն. 1956, Ստամբուլ):
Սովորել է կոմունիկացիաների եւ լրատվության բաժնում: Աշխատել է օրաթերթերում (Milliyet, Cumhuriyet, Radikal) եւ YeniGՖndem շաբաթաթերթում` որպես խմբագիր, լրագրող եւ լուսանկարիչ: İletisim հրատարակչությունում աշխատել է որպես խմբագիր եւ գեղարվեստական խմբագիր: Հրատարակել է ութ գիրք: 12 տարեկանից աշխատել է կինոյում վավերագրական, կարճամետրաժ, հեռուստատեսային եւ այլ ֆիլմերի վրա:

Ֆիլմոգրաֆիա
Էքսպոզիցիաներ (1999), Սկսվել է վերջում (2001), Մի պահ մթության մեջ (2002), Մեծ փրկություն (2003), Աղջիկներ եւ արմատներ (2003), Չուկուրկա’91 (2004), Նազե (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation