ԴայակըԻտալիա 1999, 106min.
Սց.` Մարկո Բելլոկկիո, Դանիելա Չեզելլի, ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր.` Ջուզեպպե Լանչի, կոմպոզ.` Կառլո Կրիվելլի, նկ.` Մարկո Դենտիչի, հնչ.` Մաուրիցիո Արջենտիերի, մոնտ.` Ֆրանչեսկա Կալվետտի, պրոդ.` Պիեռ Ջորջո Բելլոկկիո:
Դերերում. Ֆաբրիցիո Բենտիվոլյո, Վալերիա Բրունի Տեդեսկի, Մայա Սանսա, Ժակլին Լյուստիգ, Պիեռ Ջորջո Բելլոկկիո, Ջիզելլա Բուրինատո, Էլդա Ալվիջինի, Էլեոնորա Դանկո, Ֆաբիո Կամիլլի, Միկելե Պլաչիդո:
Հռոմ, 20-րդ դարի սկիզբ: Հարուստ հոգեբույժը, որ կանանց հոգեբուժարանի տնօրեն է եւ աշխատանքի մեջ երեւակայության պակաս է զգում, պետք է ստնտու դայակ գտնի իր նորածին երեխայի համար, մինչ կինը խուճապահար է ծննադաբերությունից հետո: Նա մի գեղջկուհու է բերում Հռոմ` ստիպելով, որ թողնի հարազատ երեխային: Ծննդկանին համակած վախին ու աճող սրտնեղությանը հակառակ` դայակն իսկույն կապվում է զույգի նորածին որդու հետ. Անետի համար խնդիր չկա: Ձախերի ցույցերի ֆոնին Անետը, որի սիրեցյալը բանտարկված է իշխանության տապալման փորձին մասնակցելու համար, բժշկին խնդրում է իրեն կարդալ ու գրել սովորեցնել: Անետի խառնվածքն ու հետաքրքրասիրությունը, բժշկի թույլ գաղափարները, նրա ու կնոջ խնդիրները եւ երկու մանուկները այս պատմությունը հասցնում են բարձրակետին:
Մրցանակներ
"Դոնատելլոյի Դավիթ"` լավագույն զգեստների համար, 2000: | Բելլոկկիո, Մարկո Ծնվել է 09.11.1939, Պիաչենցա, Էմիլիա - Ռոմանիա, Իտալիա:
Իրավաբանի եւ դպրոցական ուսուցչուհու որդի է, կաթոլիկական խիստ դաստիարակություն է ստացել բուրժուական հարկի տակ: Մի կարճ շրջան դերասանական արվեստ պարապելով` ընդհատել է փիլիսոփայության ուսումնառությունը Միլանի Սուրբ Սրտի համալսարանում` Հռոմի Փորձարարական կենտրոնի կինոդպրոցում ռեժիսուրա ուսանելու համար: Այնուհետև շարունակել է ուսուցանումը Լոնդոնի Արվեստների դպրոցում, այն ավարտելով Անտոնիոնիին և Բրեսոնին նվիրված թեզի պաշտպանությամբ: Մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է ստեղծել նախքան իր բարեհաջող դեբյուտը "Բռունցքերը գրպանում" ֆիլմով 1965-ին` որին գլխավոր մրցանակ շնորհվեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում: Հասարակության եւ նրա ախտերի մանրապատկերի` ներընտանեկան արյունապիղծ կապերի նողկալի պատմությամբ խորհրդանշվող սոցիալական անկման վառ քննադատությունը վերստին առկա է Բելլոկկիոյի երկրորդ խաղարկային ֆիլմում` "Չինաստանը մոտ է" կինոնկարում, որը 1967-ին Վենետիկի միջազգային փառատոնում արժանացավ թե Ժյուրիի հատուկ մրցանակին, թե FIPRESCI-ի պարգեւին: Ինչեւէ, հաջորդ տարի Բելլոկկիոն անդամագրվեց ձախ ծայրահեղական Կոմկուսին եւ հրաժարվեց խաղարկային ֆիլմերից` հանուն քաղաքական մարտաշունչ կինոյի: Նա ներքաշվեց քարոզչական կարճամետրաժների արտադրության մեջ եւ կարծես թե կորած էր մեծ կինոյի համար: Բայց 1971-ին` "Հանուն հոր" ֆիլմով, Բելլոկկիոն վերադարձավ խաղարկային կինո եւ իր սիրելի հակաիշխանական ալեգորիկ թեմաներին: Նրա վարպետության արգասիքն էր 1980-ին Կաննի միջազգային կինոփառատոնում "Ցատկ դեպի դատարկություն" ֆիլմի երկու գլխավոր դերակատարներին` Միշել Պիկոլիին եւ Անուկ Էմեին շնորհված տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարումների մրցանակները:
Ֆիլմոգրաֆիա
Մարդ դարձած գիհին (1962), Մեղք եւ պատիժ (1965), Բռունցքները գրպանում (1965), Չինաստանը մոտ է (1967), Հանուն հոր (1972), Հրեշին առաջին էջում դիր (1972), Թոկից փախածները (1975), Հաղթական քայլերգ (197), Ճայը (1977), Կինոմեքենա (հ/ֆ, 1979), Արձակուրդ Վալ Տրիբբիայում (1980), Ցատկ դեպի դատարկություն (1980), Աչքեր, բերան (1982), Հենրիխ IV (1984), Մարմին առած սատանան (1986), Վհուկների գիշերաժողովը (1988), Դատապարտում (1991), Թիթեռի երազը (1994), Խորտակված անուրջներ (1995), Համբուրգի իշխանը (1997), Սրբազան պատմություն (1998), Դայակը (1999), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Մնաս բարով, անցյալ (հ/ֆ, 2002), Հավատքի ժամը (Մորս ժպիտը) (2002), Բարի օր, գիշեր (2003), Հարսանիքների արարողապետը (2006):
|