ՄյութերՖրանսիա 2006, 98min.
Սց./ռեժ.` Դոմինիկ Լիենհարդ, օպեր.` Նիկոլա Լուար, կոմպոզ.` Ժիլ Միլյորի. հնչ.` Պատրիկ Վալեյ, մոնտ.` Էլիզ Ֆիեւե, պրոդ.` Պիեռ-Ֆրանսուա Բեռնե:
Դերերում. Ստանիսլաս Մեռար, Սոֆի Քենտոն, Օրելիեն Ռեկուեն:
30-ամյա կենսաքիմիկոս Ստեֆանը մի երեկո իր զարմիկ Մաթյուից տեղեկանում է, որ իրենց տատը` Մյութերը, մահվան մահճում է: Մաթյուն Ստեֆանից օգնություն է խնդրում, քանի որ Մյութերի զավակները բացակայում են: Ստեֆանը գալիս է Էլզաս` տատի գյուղ: Վերադարձը տուն, որտեղ մանուկ եւ պատանի հասակում անցկացրել է արձակուրդները, նրա սպասածի նման չէ: Ստեֆանն ուզում է օգտակար լինել Մյութերին, ներկա գտնվել նրա կյանքի վերջին փորձությանը, բայց Ստեֆանի պատկերացումները մահվան մասին չեն համապատասխանում մյուսների կարծիքին: Նա շատ երկար է բացակայել: | Լիենհարդ, Դոմինիկ Դոմինիկ Լիենհարդ (ծն. 1965, Ստրասբուրգ, Ֆրանսիա):
1986-89-ին սովորել է Լիոնի կենտրոնական դպրոցում եւ Բեռլինի տեխնիկական համալսարանում: 2000-ից սցենարներ է գրում հեռուստատեսության եւ կինոյի համար: "Մյութերը" նրա առաջին ֆիլմն է:
Ֆիլմոգրաֆիա
Մյութեր (2006):
|