VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Տիկին Հենդերսոնը ներկայացնում է

Մեծ Բրիտանիա
2005, 103min.

Սց.` Մարտին Շերման, ռեժ.` Սթիվն Ֆրիրս, օպեր.` Էնդրյու Դան, կոմպոզ.` Ջորջ Ֆենթոն, նկ.` Հուգո Լուչիչ-Վիհովսկի, հնչ.` Նիք Ֆոուլի, Ջոնաթան Ռաշ, մոնտ.` Լուչիա Ձուկետտի, պրոդ.` Նորմա Հեյման:
Դերերում. Ջուդի Դենչ, Բոբ Հոսքինս, Ուիլ Յանգ, Քելի Ռայլի, Թելմա Բարլոու. Քրիսթոֆեր Գեսթ:

Նոր այրիացած ունեւոր Լորա Հենդերսոնը անելիք չունի պատերազմական Լոնդոնում: Հանուն քմահաճույքի նա գնում է "Ուինդմիլ" լքված թատրոնը Ուեսթ Էնդում եւ հանձնում իմպրեսարիո Վիվիան Վան Դամի տնօրինությանը, չնայած այս երկուսը լեզու չեն գտնում: Թեեւ անվերջանալի ռեւյուի գաղափարը հաջողությամբ է պսակվում, մյուս թատրոնները նմանակում են, եւ գործը ձախողվելու վրա է: Լորան առաջարկում է շոուի մեջ մերկ աղջիկներ մտցնել, բայց Վան Դամը հիշեցնում է« որ Բրիտանիայում ներկայացումներն արտոնող լորդ Չեմբերլենը դրա մասին իր կարծիքը կունենա: Բարեբախտաբար, տիկին Հենդերսոնը նրա բարեկամուհին է:

Ֆրիրս, Սթիվեն

Սթիվեն Ֆրիրս (ծն. 1941, Լիչեսթեր, Մեծ Բրիտանիա)
Նախքան արվեստի ասպարեզ մտնելը իրավաբանություն է ուսանել Քեմբրիջի համալսարանում: Լոնդոնի արքայական թատրոնում եղել է ռեժիսոր Լինդսի Անդերսոնի և դերասան Ալբերտ Ֆինիի օգնականը: Կինոյում կարիերան սկսել է որպես ռեժիսոր Կարել Ռայսի ասիստենտ` 1966 -1972 թթ. աշխատելով նրա հետ: 1968-ին կայացել է Ֆրիրսի ռեժիսորական դեբյուտը: Մի քանի հեռուստաֆիլմից հետո նրա վերելքն ապահովել է "Իմ հոյակապ լվացքատունը" (Հանիֆի Քուրեշիի սցենարով): Ֆրիրսը և Քուրեշին կրկին համագործակցեցին լոնդոնցի զույգի անկայուն հարաբերությունների մասին պատմող "Սեմին և Ռոզին անկողին են մտնում" ֆիլմում: Ֆրիրսի հաջորդ երեք ֆիլմերն ամենահաջողն էին նրա կարիերայում: Առաջինը` "Ականջներդ սրիր"-ը, կենսագրական դրամա է անգլիացի հակասական դրամատուրգ Ջո Օրթոնի մասին. Մեկ տարի անց "Վտանգավոր կապերը", ըստ Շոդերլո դը Լակլոյի վեպի` Ջոն Մալկովիչի և Գլեն Քլոուզի մասնակցությամբ, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ներկայացվեց Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և մի շարք միջազգային մրցանակների արժանացավ: Ֆրիրսին ավելի մեծ միջազգային ճանաչում բերեց "Խաբեբաները", որը լավագույն ռեժիսորական աշխատանքի համար առաջադրվեց "Օսկարի": 2002-ին ասպարեզ հանեց իր լավագույն ֆիլմերից մեկը` "Կեղտոտ հմայքները" դրամատիկ թրիլերը` Լոնդոնում աշխատող և գոյատեւող ապօրինի գաղթականների մասին: 2003-ին ևս մեկ անգամ ֆիլմ նկարահանեց Բրիտանական հեռուստատեսության համար. "Գործը" քաղաքական դրամա է, որը պատմում է, թե ինչպես Թոնի Բլերն անցավ Լիբերալ կուսակցության գլուխ:

Ֆիլմոգրաֆիա
Այրում (1968), Խուզարկուն (1971), Անիծված երեխաներ (1979), Հարվածը (1984), Իմ հոյակապ լվացքատունը (1985), Ականջներդ սրիր (1987), Սեմին եւ Ռոզին անկողին են մտնում (1987), Վտանգավոր կապեր (1988), Խաբեբաները (1990), Մերի Ռայլի (1996), Կրպակը (1996), Հայ-Լո երկիրը (1998), Անհուն հավատարմություն (2000), Լիամ (2000), Կեղտոտ հմայքներ (2002), Տիկին Հենդերսոնը ներկայացնում է (2005), Թագուհին (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

margaret_mid The European Cultural Foundation