VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Խենթոիթյան հրճվանք

Իրան
2003, 73min.

Սց./ ռեժ./ օպեր.` Հանա Մախմալբաֆ, կոմպոզ.` Մոհամեդ Ռեզա Դարվիշի, հնչ./ մոնտ,` Մասթանե Մոհաջեր, պրոդ.` Մոհսեն Մախմալբաֆ:
Դերերում. Աղելե Ռեզաեի, Աղելե Ֆարահմանդ, Բիբիգոլ Ասեֆ, Սիմա Ասեֆ, Հաջի Ռահմոդին, Ռազի Մոհեբի, Ազիզոլա Վաքիլ, Կավե Մոեինֆար, Սամիրա Մախմալբաֆ, Մարզիե Մեշկինի, Մոհսեն Մախմալբաֆ:

Սամիրա Մախմալբաֆն իր հերթական` "Ցերեկվա 5"-ը ֆիլմը նկարահանելու համար մեկնում է Քաբուլ: Ինչպես նախկինում, նա շրջում է հասարակ մարդկանց մեջ եւ փորձում դերակատարներ ընտրել: Բայց Աֆղանստանում ոչ ոք չի ուզում կինոյում նկարահանվել: Բոլորը վախենում են մյուսներից: Քաղաքի մոլլան վախենում է մարդկանցից, մարդիկ` թալիբների վերադարձից: Հանա Մախմալբաֆը` Սամիրայի 14-ամյա քույրը, դերակատարներ ընտրելոււ ամբողջ ընթացքում հետեւում է նրան: Ֆիլմը առանցքը չորս հիմնական հերոսներ են` մի խելագար ընտանիք, մոլլան եւ երկու կին:

Մրցանակներ
Մրցանակ` աշխարհի ամենաերիտասարդ ռեժիսորին, "Լե տրե Գինե" մշակութային ընկերակցության Հատուկ հիշատակության մրցանակ (Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2003), Ժյուրիի հատուկ մրցանակ (Տոկիոյի 4-րդ միջազգային կինոփառատոն, 2003):
Մասնակցել է 24 միջազգային փառատոնի:

Մախմալբաֆ, Հանա

Ծնվել է1988, Թեհրան, Իրան:
Երկրորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մախմալբաֆի կինոդպրոցը, որտեղ ութ տարի սովորել է: Մի քանի ֆիլմերի սցենարի վերահսկիչն է եղել եւ լուսանկարիչը: Նրա առաջին` "Այն օրը, երբ մորաքույրս հիվանդ էր" ֆիլմը ուշադրություն է գրավել Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում 1997-ին, երբ ընդամենը 9 տարեկան էր: 14 տարեկանում նկարահանել է իր առաջին լայնամետրաժ ֆիլմը` "Խենթության հրճվանքը", որը 2003-ին ներկայացվել է Վենետիկյան կինոփառատոնի Քննադատների շաբաթվա մրցութային ծրագրում եւ երկու մրցանակ շահել: 2003-ին` 15 տարեկանում, հրատարակել է իր բանաստեղծությունների "Վիզա մի ակնթարթի համար" առաջին գիրքը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo The European Cultural Foundation