Նապաստակն անդունդի վրաՌուսաստան 2006, 91min.
Սց.` Դ. Իվանով, ռեժ.` Տիգրան Քյոսայան, օպեր.` Կ. Կլեբանով, կոմպոզ.` Ա. Ռիբնիկով, հնչ.` Ռ.Ղազարյան, մոնտ.` Ի. Օտդելնով, պրոդ.` Ռ. Դիշդիշյան:
Դերերում. Բ.Ստուպկա, Վ.Դարակչյան, Վ.Լանսկայա, Ս.Գազարով, Վ.Իլյին, Յ.Ստոյանով, Ե.Սաֆոնովա:
Երբեմն աշխարհի հզորների հետ տարօրինակ բաներ են կատարվում: Մի անգամ բոլորին որպես Լեոնիդ Իլյիչ հայտնի խորհրդային ղեկավարը այցելում է իր սիրելի հանրապետություններից մեկը` Մոլդավիա: Պաշտոնական ընդունելությունից անմիջապես հետո նա անհետանում է, իսկ երեք օր անց հայտնվում է Հնդկաստանում: Թե ինչ է արել այդ երեք օրվա ընթացքում Լեոնիդ Իլյիչը` տարբեր ասեկոսեներ են շրջում: | Քjոսայան, Տիգրան Տիգրան Քjոսայան (ծն. 04.01.1966, Մոսկվա):
Թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, դերասան: Կինոռեժիսոր Էդմոն Քjոսայանի եւ դերասանուհի Լաուրա Գեւորգյանի որդին է: 1984-ից ուսանել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի բաժնում (Յու.Օզերովի արվեստանոց): 1992 նկարահանել է առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը` "Կատկան եւ Շիզը": 1993-ին դարձել է GOLD VISION ստուդիայի հիմնադիրներից մեկը եւ գեղարվեստական ղեկավարը: 2000-ին բեմադրեց իր առաջին ներկայացումը թատրոնում` Հաննա Սլուցկու "Նորը" Տագանկայի թատրոնում: 2002-ին "Գլխավոր դերեր" սերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը:
Ֆիլմոգրաֆիա
Կատկան եւ Շիզը (1992), Խեղճ Սաշան (1997), Նախագահը եւ նրա թոռնուհին (1999), Արծաթափայլ հովտաշուշան (2000), Տղամարդու գործ (2001), Տղամարդու գործ - 2 (2002), 12 աթոռ (2003), Նապաստակն անդունդի վրա (2006):
|