Մոնղոլոիդ կիթառ Շվեդիա 2004, 89min.
Սց./ռեժ.` Ռուբեն Օսթլունդ, օպեր.` Թիբոր Գենթ, կոմպոզ.` Բյորն Օլսոն, նկ.` Վալերիա Բալոգ, պրոդ.` Էրիկ Համենսդորֆ, Աննա Սոլման, Կալե Բոման:
Դերերում. Բրիթ-Մարի Անդերսոն, Յուլիա Փերսդոթեր, Էրիկ Ռութշթրյոմ, Օլա Սանդսթիգ:
12- ամյա տղա` տնաբույս փանք երգերով, հրազենի հետ խաղացող հասուն տղամարդիկ, մի խելացնոր կին. հրճվալից ուրախություն եւ կանխամտածված ավերում: | Օսթլունդ, Ռուբեն Ռուբեն Օսթլունդ (ծն. 1974):
Ծնվել է Շվեդիայի արեւմտյան ափի մի կղզում, որտեղ կինոն ու հեռուստատեսությունը դեռ անմատչելի են: Այդ պատճառով էլ առաջին անգամ ֆիլմ է տեսել19 տարեկանում: 1989-ին սկսել է կինոռեժիսուրա ուսանել Գյոթեբորգի միջազգային կինոդպրոցում: Ուսանողական շրջանում նկարահանած առաջին ֆիլմը` "Թող ուրիշները գործ ունենան սիրո հետ" վավերագրական ժապավենը, 1999-ին առաջադրվել է Շվեդիայի ամենամեծ կինոպարգեւին: 2004-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` "Մոնղոլոիդ կիթառը":
Ֆիլմոգրաֆիա
Թող ուրիշները գործ ունենան սիրո հետ (2001), Մոնղոլոիդ կիթառ (2004), Ինքնակենսագրական տեսարան թիվ 6882 (2005):
|