Գերնսի Բելգիա / Հոլանդիա 2005, 90min.
Սց./ռեժ.` Նանուկ Լեոպոլդ, օպեր.` Ռիչարդ վան Օստերհոութ, հնչ.` Հանս Հելաութ, մոնտ.` Կատարինա Վարտենա, պրոդ.` Ստինետ Բոսկլոպեր:
Դերերում. Նատալի Ալոնսո Կազալե, Ֆեդյա վան Հուեթ, Մարիա Կրակման, Յոհանա տեր Ստեգե, Ֆրանկ Վերքրույսեն:
Աննան 30-ամյա հանդարտ կին է` ջրաոռոգման մասնագետ, զեկույցներ է գրում զարգացող երկրների նախագծերի մասին: Արտասահմանյան այցելություններից մեկի ժամանակ նրա գործընկերուհին ինքնասպանություն է գործում: Աննան ցնցված է: Ոչ ոք կարծես չգիտի, թե ինչու է կինն ինքնասպան եղել: Աննան առաջին անգամ հասկանում է, որ նույնիսկ ամենամոտ մարդիկ կարող են քեզ չճանաչել: Նա սկսում է զննել իր ընտանիքը, ամուսնուն եւ երեխային` փորձելով պարզել, թե ինչ կարեւորություն ունի նրանց համար: | Լեոպոլդ, Նանուկ Նանուկ Լեոպոլդ (ծն. 1968, Ռոտերդամ, Նիդեռլանդներ):
1987-92-ին սովորել է Ռոտերդամի տեսողական արվեստների ակադեմիայում, 1994-98-ին` Ամստերդամի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայում:
Ֆիլմոգրաֆիա
Մարսել,1-2 (1997), Հանգստյան օրեր (1998), Մաքս Լուպա (հ/ֆ,1999), Լողացող կղզիներ (2001), Գերնսի (2005):
|