Կոմունիստական բանկի մեծ կողոպուտըՌումինիա 2004, 75min.
Սց./ռեժ.` Ալեքսանդրու Սոլոմոն, օպեր.` Կոնստանտին Կելբա, հնչ.` Վիորել Դոբրե, Դանա Բունեսկու, մոնտ.` Սոֆի Ռեյտեր:
Կինոխցիկը երբեք չի ստում: Վավերագրության վաղ շրջանից եկող այս աֆորիզմով է 1959-ին առաջնորդվել Ռումինիայի իրատես վարչակարգը հանդիսատեսներին համոզելու համար, որ բանկի կողոպուտի իր "վերականգնումը" ճշմարտացի է: Դեռ ավելին, գլխավոր դերերում հանդես են եկել հենց իրենք` վեց հանցագործները, ներկայացվելով որպես բարոյազուրկ գանգստերներ: Ավելի քան 40 տարի անց ռեժիսորը վերականգնում է այդ "վերականգնումը"` ի մի բերելով հարցաքննողներին ու նախկին բանտարկյալներին: | Սոլոմոն, Ալեքսանդրու Ալեքսանդրու Սոլոմոն (ծն. 1966, Բուխարեստ, Ռումինիա):
Կինոռեժիսոր, օպերատոր, տեսաարվեստագետ: Ռումինիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 1981-1991 թթ. սովորել է Կինոյի և թատրոնի ակադեմիայի օպերատորական բաժնում: 1993-ից մինչև օրս Arte Vizuale հիմնադրամի ծրագրերի տնօրենն է:
Ֆիլմոգրաֆիա
Դուետ Պաոլոնչելլոյի և Պետրոնոմեի համար (1994), Վիա Ռեգրիս (1995), Ցյուրիխի քրոնիկոնը (1996), Անտառի պահապանը (1997) Շան կյանք (1999), Հազարաչքանի մարդը (2001), Աքսորյալի հացը (2002), Կոմունիստական բանկի մեծ կողոպուտը (2004):
|