Բարի գիշեր եւ հաջողությունՃապոնիա / Ֆրանսիա / Մեծ Բրիտանիա / ԱՄՆ 2005, 93min.
Սց.` Ջորջ Քլունի, Գրանթ Հեսլով, ռեժ.` Ջորջ Քլունի, օպեր.` Ռոբերտ Էլսուիթ, նկ.` Ջեյմս Դի Բիսել, հնչ.` Լարս Բրաուն, Աարոն Գլասքոք, Կուրտ Շուլքի, մոնտ.` Սթիվն Նիրիոնե, պրոդ.` Գրանթ Հեսլով:
Դերերում. Ջեֆ Դանիելս, Դեյվիդ Սթրեթհեյրն, Ալեքս Բորսթայնմ Ռոուզ Աբդու:
50-ականների սկզբին` կոմունիզմի սպառնալիքը հիվանդագին վախի մթնոլորտ էր ստեղծել ԱՄՆ-ում, եւ այդ վախն էր օգտագործում վիսքոնսինցի սենատոր Ջոզեֆ Մաքքարթին: Ինչեւէ, CBS-ի թղթակից Էդուարդ Մարոուն եւ նրա պրոդյուսեր Ֆրեդ Ֆրենդլին որոշում են, մարտահրավեր նետելով, կասեցնել Մաքքարթիին եւ ներկայացնել նրան որպես ահ ու սարսափ տարածողի: Թեեւ այդ քայլերը երկուսի վրա էլ անձնապես խիստ բացասաբար են անդրադառնում, նրանք հավատարիմ եմ մնում իրենց համոզմունքներին եւ օգնում են տապալել Միացյալ Նահնագների պատմության ամենահակասական սենատորներից մեկին:
Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ, Ոսկե "Օզելլա"` լավագույն սցենարի համար, Մարդու իրավունքների կինոցանցի մրցանակ` Հատուկ հիշատակություն, Պազինետիի մրցանակ` լավագույն ֆիլմի համար, "Վոլպիի գավաթ"` տղամարդու լավագույն դերակատարման համար(Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2005), Միջազգային էկրանի մրցանակ, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ, 2005, "Անկախ ոգի" մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար, 2006: | Քլունի, Ջորջ Ջորջ Քլունի (ծն. 1961, Լեքսինգթոն, Քենթուքի, ԱՄՆ):
Հեռուստալրագրող Նիք Քլունիի որդին է եւ հայտնի երգչուհի Ռոզմարի Քլունիի զարմիկը: Առաջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է հինգ տարեկանում, իր հոր թոք շոուում: Սկսելով հեռուստագովազդից` այնուհետեւ պայմանագիր է ստորագրել "Warner Bros"-ի հետ: Կանոնավորապես երկրորդական դերեր է խաղացել, թեեւ 80-ականներին եւ մինչեւ 90-ականների սկիզբը ճանաչված չէր: Երբ 1990-ականների "Շտապ օգնություն" դրամատիկ հեռուստասերիալը դարձավ հիթ, Քլունին եւս ճանաչում ձեռք բերեց: 2000-ին արժանացել է "Ոսկե գլոբուսի"` Քոեն եղբայրների "Ով եղբայր, որտե±ղ ես" ֆիլմում փախած բանտարկյալի դերակատարման համար: Այդ ժամանակ էր, որ արդեն հաստատված դերասան Քլունին սկսեց հանդես գալ որպես գործադիր պրոդյուսեր: Նա ծարավի էր ավելի էական աշխատանքի եւ իրագործեց դա` "Բարի գիշեր եւ հաջողություն" լարված դրամայում հանդես գալով որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր եւ դերակատար:
Ֆիլմոգրաֆիա
Վտանգավոր մարդու խոստովանությունները (2002), Բարի գիշեր եւ հաջողություն (2005):
|