VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Հայացք

ՀԱՀ
2005, 26min.

Սց.` Ալբերտո Յաննուցցի, Դեն Յավից, Բեռնի Սիրլ, ռեժ.` Ալբերտո Յաննուցցի, Դեն Յավից, օպեր.` Ալբերտո Յաննուցցի, կոմպոզ.` Քեմբլ Բըռնս, Կլաուդիո Մոնտուորի, մոնտ.` Ջուլիա Սալեռնո:

Հարավային Աֆրիկայի, նրա բնության, մարդկանց ու քաղաքների պատկերներ կես ժամվա ընթացքում` առանց մեկնաբանության, Քեյփթաունում ապրող երաժիշտ Քեմբլ Բըռնսի հիպնոտիկ երաժշտության ուղեկցությամբ: Կարճ ու երկար, արագացված ու դանդաղեցված կադրեր, խոշոր ու ընդհանուր պլաններ. այս ամենը մեկտեղ ներկայացնում են երկրի խճանկարը ապարտեիդի պաշտոնական վախճանից ավելի քան մեկ տասնամյակ անց:

Յաննուցցի, Ալբերտո

Ալբերտո Յաննուցցի (ծն. 1964, Իտալիա):
Ավարտել է Հռոմի համալսարանի ազգագրական երաժշտագիտության բաժինը` լսատեսողական թեզ պաշտպանելով ժամանակակից աֆրիկյան հասարակության բանավոր ավանդույթի մասին: Սովորել է Կուբայի Երեք աշխարհների միջազգային կինոդպրոցում և հաճախել Ռոլֆ Մյուլերի "Նկարահանում բնական լույսով" դասընթացին:

Ֆիլմոգրաֆիա
"Լիփթոն-Մայոնեզ" սրճարանը (1991), Հավանա (1994), Թափառող գայլը. մայաների երգիչը (1994), Մոգությունը և ավանդական բուժումը Աֆրիկայում (2002), Հայացք (2005):

Յավից, Դեն

Դեն Յավից (ծն. 1960, Հարարե, Զիմբաբվե):
Զբաղվում է Հյուսիսային Աֆրիկայում մասամբ կամ ամբողջովին ֆինանսավորվող միջազգային վավերագրական ֆիլմերի արտադրությամբ և համաարտադրությամբ: Հիշարժան աշխատանքներից են "Աֆրիկյան վերածնունդ" 13 մասանոց վավերագրական սերիալը, "Իմ երկիր, իմ կյանք"-ը և "Առյուծի հետքը", որը Հարավային Աֆրիկայում ամենից շատ վաճառված վավերագրական ֆիլմերից է: 2002-ին Պատվավոր մրցանակի է արժանացել Զիմբաբվեի կինոարտադրության մեջ ներդրած ավանդի համար:

Ֆիլմոգրաֆիա
Հայացք (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation