VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ուրվականներ

Գերմանիա
2005, 85min.

Սց.` Քրիստիան Փեցոլդ, Հարուն Ֆարոքի, ռեժ.` Քրիստիան Փեցոլդ, օպեր.` Հանս Ֆրոմ, կոմպոզ.` Մարկո Դրեքքյոթեր, Շտեֆան Վիլ, նկ.` Քադե Քրուբեր, հնչ.` Անդրեաս Մյուքե-Նեսիտկա, մոնտ.` Բեթինա Բյոլեր, պրոդ.` Զիգրիդ Հորներ, Անն Լեպեն, Անտոն Ռեյքսա:
Դերերում. Յուլիա Հումեր, Սաբին Թիմոտեո, Մարիան Բասլեր, Օրելիեն Ռեկուեն, Բենո Ֆյուրման, Աննա Շուդտ, Կլաուդիա Գայսլեր, Ֆիլիպ Հաուս, Վիկտորյա Թրաութմանսդորֆ:

Մի մարդ Փարիզից ուղեւորվում է Բեռլին` գտնելու իր կնոջը, որին հայտնաբերում է Շպանդաուի հոգեբուժարանում: Նրանք վերադառնում են Փարիզ: Ամեն տարի կինն ուղեւորվում է Բեռլին` հուսահատորեն փնտրելով դստերը, որն առեւանգվել է երեք տարեկանում: Նրան չեն գտնում: Կինը հանդիպում է դեռատի թափառաշրջիկ Նինային, որը կարծես անօթեւան է եւ Թոնիի հետ թրեւ է գալիս քաղաքում` ձեռքն ընկածը թռցնելով: Կինը համոզված է, որ Նինան իր կորած աղջիկն է: Ուրվականները նրանց հոգիներն են, ովքեր չեն ուզում հավատալ, որ իրենք մեռած են:

Մրցանակներ
"Ֆինդլինգ" մրցանակ (Շվերինի կինոարվեստի փառատոն, 2005), Գերմանիայի կինոքննադատների մրցանակ` լավագույն խաղարկային ֆիլմի համար, 2006:

Փեցոլդ, Քրիստիան

Քրիստիան Փեցոլդ (ծն. 1960, Հիլդեն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա)
1988-1994 թթ. սովորել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: Միաժամանակ եղել է ռեժիսորներ Հարուն Ֆարոքիի և Հարթմութ Բիտոմսկու ասիստենտը: 1981-ից հաստատվել է Բեռլինում: 1995-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը: 2000-ին “Ներքին անվտանգություն” ֆիլմի համար արժանացել է Գերմանիայի ոսկե կինոմրցանակին: Համարվում է բեռլինյան դպրոցի առաջատար ռեժիսորներից մեկը, գերմանացի երիտասարդ կինեմատոգրաֆիստների մի շարժում, որը բարձրակարգ անկախ ֆիլմեր է նկարահանում:

Ֆիլմացանկ
Կին օդաչուներ (1995, հ/ֆ), Ազատ Կուբա (1996, հ/ֆ) Գող կինը (1998, հ/ֆ), Ներքին անվտանգություն (2000), Մարդասպանը (2002, հ/ֆ), Վոլֆսբուրգ (2003), Ուրվականներ (2005), Ելլա (2007), Երիխով (2008):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

british-council The European Cultural Foundation