ԳարպաստումՌուսաստան 2005, 116min.
Սց.` Օլեգ Անտոնով, Ալեքսեյ Գերման կրտսեր, Ալեքսանդր Վայնշտեյն, ռեժ.` Ալեքսեյ Գերման կրտսեր, օպեր.` Օլեգ Լուկիչեւ, կոմպոզ.` Իգոր Վդովին, հնչ./մոնտ.` Իվան Լեբեդեւ, պրոդ.` Ալեքսանդր Վայնշտեյն:
Դերերում. Եվգենի Պրոնին, Դանիլ Կոզլովկի, Դմիտրի Վլադիմիրով, Ալեքսանդր Բուկովսկի, Չուլպան Համաթովա, Յուրի Կուցենկո:
Գարպաստումը գնդակով խաղի լատիներեն անվանումն է: Դեպքերը ծավալվում են 1914-ին Սանկտ Պետերբուրգում: Եղբայրներ Անդրեյը եւ Նիկոլայը տարված են փողոցային մրցախաղերով: Նրանք խաղադաշտ գնելու ծրագիր են կազմում: Բայց Առաջին աշխարհամարտն արդեն սկսվել է, եւ շուտով նրանց կյանքն ու երազանքները կխորտակվեն: | Գերման, Ալեքսեյ կրտսեր Ալեքսեյ Գերման կրտսեր, ծնվել է 04.09.1976, Մոսկվա:
Երկու տարի ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի թատերագիտական ֆակուլտետում, այնուհետեւ շարունակել է ուսումը Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական բաժնում: Կարճամետրաժ ուսանողական աշխատանքներից հետո նկարահանեց "Վերջին գնացքը" լիամետրաժ ֆիլմը, որը հատուկ հիշատակման արժանացավ Վենետիկի փառատոնում եւ Գլխավոր մրցանակի` Սալոնիկում:
Ֆիլմոգրաֆիա
Վերջին գնացքը (2003), Գարպաստում (2005):
|