ԽաղանենգներըՖրանսիա 2005, 85min.
Սց./ռեժ.` Ֆրեդերիկ Բալեգջյան, օպեր.` Պիեռ Միյոն, նկ.` Կատրին Կելեր, հնչ.` Լյուդովիկ Էնո, մոնտ.` Մայք Ֆրոմենտեն, պրոդ.` Ֆաբյեն Վոնյե:
Դերերում. Պասկալ Էլբե, Սիմոն Աբգարյան, Իսաակ Շարի, Լին Դան Ֆամ, Տեն Ֆեյ Սիան, Ժիրայր Փափազյան:
Դեպքերը կատարվում են Փարիզի այն մասում, որտեղ դեռ ծաղկում է միջին բիզնեսը, եւ տղամարդիկ ու կանայք արյուն-քրտինք են թափում չնչին վաստակի համար: Սուրբ ծննդյան նախօրեին Վահե Գրիգորյանի գործերը ձախ են գնում: Այն խանութը, որտեղ աշխատում է Վահեն, նրա հորն է պատկանում, բայց փակվելու եզրին է բազմաթիվ պարտքերի ու չվճարված հաշիվների պատճառով: Վահեի սիրած կինը` Լյու Անը, արդեն հեռացել է գործից: Մի օր էլ հայտնվում է Լյու Անի եղբայրը` Յուենը, որն ապօրինի ճանապարհով է Ֆրանսիա եկել եւ հրաժարվում է աշխատել իրեն գաղտնի բերած մարդավաճառների համար: Գիտակցելով, որ Յուենի կյանքը վտանգի տակ է, Վահեն որոշում է օգնել: Նրանք օրեցօր ավելի են մտերմանում: Նոր ընկերությունը ցավագին փորձության է ենթարկում Վահեի հավատարմությունը հին ընկերներին, եւ նա վճռում է երես թեքել վերջիններից:
Մրցանակներ
Մանֆրեդ Զալցգեբերի մրցանակ (Բեռլինի միջազգային կինոփառատոն, 2005):
| Բալեգջյան, Ֆրեդերիկ Ֆրեդերիկ Բալեգջյան (ծն. 1964, Լը Ռենսի, Ֆրանսիա)
1984-ին ընդունվել է Նուազի-լը-Գրանի “Լուի Լյումիեր” դպրոցի կինոբաժինը: Երկու տարի հաճախել է նաև թատերական դպրոց և աշխատել որպես երկրորդ օպերատոր ու թատերական ռեժիսոր, մինչև որ սկսել է սցենարներ գրել ու ֆիլմեր նկարահանել: Նրա սկզբնական աշխատանքներն են “Սեզոնից դուրս” և “Այն ամբողջ ժամանակը, որ չեմ անցկացրել սրճարաններում” կարճամետրաժները: Առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը` “Խաղանենգները”, որ ասպարեզ եկավ 2005-ին, իրականացրել է սեփական սցենարով: Փարիզի տեքստիլ արտադրության շրջանում ստեղծված ֆիլմն ամբողջովին նկարահանված է ձեռքի կինոխցիկով: 2005-ին “Խաղանենգները” ցուցադրվեց Էդինգուրգի ՄԿՓ-ում և Բեռլինի ՄԿՓ-ում, որտեղ Մանֆրեդ Զալցգեբերի մրցանակին արժանացավ. ժյուրիի ձևակերպմամբ, կինոնկարին “հաջողվել է ապօրինի ներգաղթի և մշակութային տեղաշարժի թեման մեկնաբանել նորարարական ձևով և յուրօրինակ պատկերմամբ”:
Ֆիլմացանկ
Սեզոնից դուրս (1989), Այն ամբողջ ժամանակը, որ չեմ անցկացրել սրճարաններում (1995), Խաղանենգները (2005), Մեր աշխարհը (2008):
|