VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ձկնորսն ու պարուհին

Ռուսաստան
2005, 54min.

Սց./ռեժ.` Վալերի Սոլոմին, օպեր.` Վլադիմիր Պոնոմարյով, Վիկտոր Մուզալեւսկի, Վալերի Գլազով, հնչ.` Անդրեյ Պոպով, պրոդ.` Անդրեյ Պոպով:

Երկար տարիներ տայգայում բնակատեղի փնտրելուց հետո Նատալյան եւ Յուրին հաստատվում են Բայկալ լճի Օլթոն կղզում: Նրանք լիահույս էին« թե, ի վերջո, երջանկություն են գտել: Յուրին երազում էր որսորդության ու ձկնորսության մասին« իսկ Նատալյան կարծում էր« թե քաղաքի իրարանցումից հեռու կյանքը հնարավորություն կտա երեխաներին մեծացնել անխաթար միջավայրում: Երեխաները ևս երջանիկ էին երևում հեռավոր ու խուլ այդ վայրում: Բայց շուտով նրանք հասկանում են« որ իրենց կյանքն այնքան հեշտ չի լինելու« որքան ակնկալում էին:

Սոլոմին, Վալերի

Վալերի Սոլոմին, ծնվել է 1938, Նովոսիբիրսկ:
Ավարտել է Մոկվայի կինոինստիտուտը: 70-ականներից ի վեր հանդես գալով որպես ռեժիսոր եւ օպերատոր` ստեղծել է ավելի քան 30 վավերագրական ֆիլմ« որոնք մրցանակների են արժանացել ռուսաստանյան եւ միջազգային շատ կինոփառատոներում:

Ֆիլմոգրաֆիա (ընտրանի)
Տաք տեղում (1976), Գնչուների ծովափը (1979), Ում հացն է ավելի համեղ(1980), Կարտելի բիզնես (1982), Հաջողակ Սոլոշենկոն (1983), Վարորդի բալլադը (1986), Բոլոր ժամանակների ու ժողովուրդների արվեստը (1984), Չոչնչացնող ժամանակի պատկեր (1992), Թռիչք դեպի Մարս (1994), Երեք կցավագոն (1999), Ձկնորսն ու պարուհին (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation