Քաֆ սարի երազանքըԹուրքիա 2006, 63min.
Սց./ռեժ.` Սեզգին Թյուրկ, օպեր.` Լեւենտ Ալաշ, մոնտ.` Ահմեդ Ջան Չակրջա, երաժշտ.` Զեմուդին Գուշի:
Ֆիլմը պատկերում է Թուրքիայում ծնված Փակիզե Թյուրկի, Կովկասից 1870-ին վտարված 1,500,000-ից մեկի թոռնուհու չերքեզյան ինքնությունը, հայրենի երկիր` այսօրվա Ադիգեյա, նրա այցելության փորձը, եւ հեռավոր ազգականների հետ առաջին հանդիպումից ստացած տպավորությունները: | Թյուրք, Սեզգին Սեզգին Թյուրք (ծն. 1959, Բեյբուրթ, Թուրքիա):
1984-ին ավարտելէ ժուռնալիստիկայի եւ հրատարակչական բաժինը Անկարայի համալսարանում:
Ֆիլմոգրաֆիա
Մեկը Զելիհան է, մյուսը Այդան (1994), Վարձով տուն (1995), Կայակոյու` քաղաք, որ կորցրել է իր մարդկանց (1997), Գրպանումս շատ փոքր խնձոր կա (2000), Բելա Բարտոկ (2004), Քաֆ սարի երազանքը (2006):
|